Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Մամուլի տեսություն

Ինչո՞ւ են հարկատուները սթրես ապրում ՔՊ-ականների պարգևավճարներից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «8-9 մլրդ դրամը, որ բաժանվեց ՔՊ-ականներին հանրային գրպանից, պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման մասին խոսակցությունները հանրային սթրես են առաջացնում: Ինչո՞ւ, ո՞ր արժանիքների համար պետք է բարձրաստիճան պաշտոնյաները պարգեւատրվեն աստղաբաշխական գումարներով՝ հարցնում են մարդիկ: Իսկ թվերն իրոք մեծ են: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, օրինակ, հաշվարկել է, որ 8-9 տարում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 500 մլրդ դրամի պարգեւատրումներ է բաժանել յուրայիններին, ինչը կազմում է 1 մլրդ 200 հազար ԱՄՆ դոլար:

ՔՊ-ական վերնախավի ներկայացուցիչները լավ գիտակցում են, որ պարգեւատրումները, առավել եւս՝ հավելյալ աշխատավարձի համակարգի ներդրումը, որն անցյալ տարվանից իրականացվում է պիլոտային ծրագրի տեսքով, խիզախ քայլ էր եւ ժողովրդի զայրույթն է առաջացնելու: «Ուղղակի բարձրացնել նախարարների, փոխնախարարների եւ ղեկավարների աշխատավարձը՝ երեւի այնքան էլ ճիշտ չի, եւ պետք է ներդնել մի համակարգ, որտեղ առնվազն կկարողանանք որոշակի թիրախներ դնել… Ովքեր ունենան ավելի լավ կատարողական, նրանց համար մի փոքր ավելի կլինի, մյուսների համար՝ մի փոքր պակաս»,- հայտարարում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ փորձելով մեղմ մատուցել կատարվածը: Բայց, միեւնույն է, ինչպիսին էլ լինի մատուցումը կամ այդ տեղեկատվության փաթեթավորումը, մարդիկ նյարդայնացած են․ աղքատ երկրում, որտեղ թոշակառուն 40-50 հազար է ստանում, չպետք է պաշտոնյան այդքան մեծ գումարներ ստանա:

Օրինակ, քաղաքացիների մոտ հարց է առաջանում՝ ո՞նց կարող են ՊԵԿ-ը, ոստիկանությունը եւ առողջապահության նախարարությունը նույն գումարը ստանալ որպես պարգեւավճար: «Լավ էր-վատ էր, բայց ՊԵԿ-ն այս ծանր պայմաններում իր խնդիրը կատարեց, հարկերը հավաքեց, իսկ ոստիկանությունն իր խնդիրները չի կատարում: Ամեն քայլափոխի մարդ է մահանում, ոչ մի կանխարգելիչ միջոցառումներ չկան, հանցագործությունների թիվն աճում է»,- ասում է ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը: Նա այլ համակարգերի մասին էլ է հիշեցնում, օրինակ, որ սուր վարակիչ հիվանդությունների քանակը 2025 թվականին ավելի շատ է եղել, քան 2024 թվականին, այսինքն՝ կանխարգելիչ միջոցառումներ չեն արվել: «Այստեղ խախտվում է հորիզոնական արդարության սկզբունքը: Լավ կատարողական ունեցող եւ աշխատանքը ձախողած գերատեսչությունները նույն ձեւով են պարգեւատրվում»,- ասում է ֆինանսների նախկին նախարարը:

Ըստ նրա՝ բնական է ու արդար, որ նախարարն ու փոխնախարարն ավելի շատ են պարգեւատրվում, քան առաջին կարգի մասնագետը, քանի որ ե՛ւ գիտելիքի, ե՛ւ հմտության, ե՛ւ պատասխանատվության տարբեր մակարդակների հետ գործ ունենք: «Որ ոչ մեկին չնեղացնեմ, ինձ վրա օրինակ բերեմ․ մարդկանց մեծամասնությունը 6-ից հետո հանգստանում է, իսկ ես մինչեւ գիշերվա 12-ը, 1-ը ինձ վրա աշխատում եմ, իմ կվալիֆիկացիան եմ բարձրացնում, շաբաթ-կիրակի չունեմ: Տրամաբանական չէ՞, որ իմ գինը շուկայում ավելի բարձր պետք է լինի, քան այն մարդունը, որը 6-ին գնացել է տուն»,- ասում է Վարդան Արամյանը: Ըստ նրա, հոգեբանական եւ հոգեբարոյական խնդիր է առաջանում, «երբ որ մարդը հարկ է տալիս, հետո տեսնում է, որ բարձրաստիճան պաշտոնյա կոչվող երկրի նախագահն ինչքան ուժ ունի՝ շնորհակալություն է հայտնում Ալիեւին»: Եթե այդ բարձր պաշտոններում նստած լինեն մարդիկ, որոնք ոչ թե նախարար են դարձել, որովհետեւ 2018 թվականից հետո նրանց բախտը բացվել է՝ ՔՊ-ի հաշվին, այլ իրենք իրենցով շուկայում իրոք գին ունենան, ըստ Արամյանի, նման ցասում հարկատուների մոտ չէր առաջանա:

Փորձագետն օրինակ է բերում վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության անդամներին, որոնք հիմնականում պահանջված մասնագետներ էին, եւ հեռանալուց նրանք նույնիսկ երջանիկ էին, որ դուրս են գալիս, որովհետեւ բոլորն էլ շահավետ առաջարկներ ունեին եւ գնալու էին զբաղվելու իրենց սիրելի գործով ու բարձր վարձատրությամբ: «Ես, օրինակ, շատ թեթեւ էի այդ ամենը տանում, որովհետեւ գիտեի, որ եթե վաղը չէ մյուս օրը դուրս գամ, ունեմ լավ առաջարկներ, իմ գիտելիքը թույլ էր տալիս»,- ասում է փորձագետը»։