Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը և՛ ՌԴ-ից, և՛ ՀԱՊԿ-ից էժան գներով կամ էլ անվճար զենք ենք ձեռք բերել
Հայաստանը տարիներ շարունակ իր սպառազինության ձեռքբերումն իրականացրել է նախ մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, որի միջոցով և՛ ՌԴ-ից, և՛ ՀԱՊԿ-ից էժան գներով շատ դեպքերում էլ անվճար զենք ենք ձեռք բերել։
Euromedia24-ի հետ զրույցում հայտարարել է ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Արձագանքելով Փաշինյանի հայտարարություններին, թե նախկինում տարբեր պատճառաբանություններով ՀՀ-ին զենք չեն վաճառել, Սեյրան Օհանյանը հակադարձում է՝ ոչ ոք երբևէ չի հրաժարվել Հայաստանին զենք վաճառել․
«Հայաստանը, բացի ՌԴ-ից, նախկին խորհրդային երկրներից
է ձեռք բերել սպառազինություն՝ փամփուշտներ, հրաձգային զենք, Չինաստանից ձեռք ենք բերել հրետանային և համազարկային համակարգեր , եվրոպական շատ երկրներից ձեռք ենք բերել զենք, զինամթերք, ավիացիա, տեսադիտարկման սարքեր և այլն։
Սպառազինության մասին այսօր խոսում են մարդիկ, ովքեր ձեռք բերած զենքի մի մասը թողել են հակառակորդին, զենքի մի մասը չեն կարողացել օգտագործել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Բանակի վերաբերյալ քայլերը վերածել են PR-ի, գործանական քայլեր են պետք անել»,-ասում է Օհանյանը։
ՊՆ նախկին նախարարը նաև շեշտում է՝ Հայաստանը չի կարող միայնակ լուծել իր անվտանգային խնդիրները․
«Մեր պաշտպանության առանցքը պետք է լինի հայկական բանակը և ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարաբերությունները։
Մենք ՌԴ-ի հետ ունենք միացյալ զորախումբ, ինչպես նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում ավելի գլոբալ է խնդիրը՝ օրինակ Թուրքիայից ահագնացող վտանգի կանխումը»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...