Տարածաշրջանային պատերազմի սպառնալիքը որպես զսպման գործիք․ ինչու է Իրանը փորձում կանգնեցնել ԱՄՆ-ին
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ինչպես դեռ երեկ էի գրել, ԱՄՆ-ի նախագահ Թրամփին Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելուց այս պահին հետ պահող հանգամանքներից մեկը Թեհրանի կողմից այդ գործողությանը տարածաշրջանային լայնածավալ պատերազմի ձևաչափ հաղորդելու վտանգն է։
Այսօր առաջին անգամ նման ուղիղ և աներկբա հայտարարություն է արել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեին։
Հանրային իր ելույթում նա, մասնավորապես, նշել է՝ «Ամերիկացիները թող իմանան, որ եթե այս անգամ պատերազմ սանձազերծեն, այդ պատերազմը լինելու է տարածաշրջանային պատերազմ»։
«Տարածաշրջանային պատերազմ» ձևակերպման տակ Իրանում հասկանում են ոչ միայն իրանական արբանյակ ուժերի կողմից Մերձավոր Արևելքում հակաամերիկան և հակաիսրայելական ուղղվածության հարձակումները, այլ նաև ուղիղ իրանական հարվածներ Իսրայելին և ամերիկյան զինուժին ու ենթակառուցվածքներին հատկապես Պարսից ծոցի և հարակից տարածքներում, ինչպես նաև համաշխարհային էներգետիկ անվտանգության համար կարևորագույն նշանակության Հորմուզի նեղուցի արգելափակումը։
Այս ամենին զուգահեռ, սակայն, աշխատում է նաև Իրան-ԱՄՆ ուղիղ և անուղղակի դիվանագիտական շփումների խողովակը, ինչը երեկ հաստատել են թե՛ Իրանի ԱԽ քարտուղարը և թե՛ ԱՄՆ-ի նախագահը»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան