Իշխանությունը նմանվել է անկանոն հարվածներ հասցնող, արնաքամ լինող կենդանու. Տեր Փառեն
Եպիսկոպոսների հանդեպ վերջին օրերին հարուցված քրեական գործերը ևս մեկ անգամ ապացուցեցին՝ արշավը Եկեղեցու դեմ է: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը և ընդգծեց, որ իշխանության նպատակն է՝ խաթարել Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը, ինչպես նաև՝ հարվածներ հասնել Եկեղեցուն:
«Իշխանության վերջին գործողությունները նման են արնաքամ լինող կենդանու անկանոն հարվածներին, ինչն ավելի շատ ոչ թե մտահոգություն է առաջացնում, այլ ժպիտ: Եկեղեցին այն վեմն է, որին ոչ ոք չի կարող հաղթել մի պարզ պատճառով՝ Եկեղեցին չի պայքարում ժողովրդի դեմ, միայն Աստծո խոսքն է փոխանցում, դրա համար դիմացինը միշտ սխալվելու է ու պարտվի»:
Քահանան ընդգծեց, որ Քննչական կոմիտեի վերջին գործողությունները ապացուցում են՝ իշխանությունը վախենում է Եպիսկոպոսաց ժողովից, որովհետև գիտեն՝ դրանք միշտ են կարևոր եղել:
«Եպիսկոպոսաց ժողովները միշտ հարթ են անցել, տարատեսակ կարևոր հարցեր են քննարկվել, չգիտեմ՝ ինչից են վախենում, բայց լավ է, որ վախենում են, նշանակում է՝ հիմա բոլորը կհասկանան՝ ինչքան կարևոր են այդպիսի ժողովները:
Բնականաբար, քննարկվելու էին վերջին իրադարձությունները, նաև ժողովրդին հուզող հարցեր, այդ ժողովի կարևորությունը ևս մեկ անգամ շեշտվեց»:
Մեր հարցին, թե իր կարծիքով իշխանությունը կգնա՞ Կաթողիկոսին ևս մեղադրանք առաջադրելու ճանապարհով, Տեր Փառենը պատասխանեց, որ այլևս ոչինչ հնարավոր չէ բացառել, քանի որ բոլոր կարմիր գծերը հատվել են:
«Խախտում են Սահմանադրությունը, միջամտում են Եկեղեցու ներքին գործերին, հարվածում Եկեղեցու դռանը, հարձակվում Մայր Աթոռի վրա, պատարագներին Կաթողիկոսի անունն են զեղչում, նշանակում է՝ ամեն ինչ սպասելի է: Բայց թող բոլորն իմանան՝ Վեհափառ Հայրապետը պինդ կանգնած է իր սրբությունների ու առաքելության մեջ, Կաթողիկոսը հասարակ անձ ու պաշտոնյա չէ, նա առաքյալների ներկայությունն է մեր ժողովրդի մեջ»:
Հասմիկ Կիրակոսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան