Իրանը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զոհված գրեթե 3000 մարդկանց անունները
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանձնարարականով հրապարակվել է Իսլամական Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի և անկարգությունների ժամանակ զոհված և ինքնությունը պարզ դարձած 2986 անձանց անունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահի գրասենյակը։
«Հիմնվելով թափանցիկության, պատասխանատվության և հաշվետվողականության քաղաքականության վրա՝ նախագահ Փեզեշքիանի հանձնարարականով հրապարակվել է վերջին միջադեպերի ժամանակ զոհված 2986 անձանց ցուցակը», – նշվում է նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ վերջին միջադեպերի զոհերի ընդհանուր թիվը, ինչպես նախկինում հաղորդվել էր, 3117 է, սակայն 131 անձի ինքնությունը դեռևս չի պարզվել։
Բողոքի ցույցերն Իրանում սկսվել էին 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը:
Իրանական կողմը ցույցեր հրահրելու համար մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան