Փաշինյանի միակ նպատակը եպիսկոպոսաց ժողովը խափանելն է
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի համար այս պահին թիվ մեկ գերակայությունը ամեն գնով Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը խափանելն է։ Նախօրեին հայտնի դարձավ, որ մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել Մայր Աթոռի վեց եպիսկոպոսներ և մեկ քահանա։ Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, իսկ այդ դատական ակտը վերաբերում է կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանին՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին, ով հունվարի 27-ին կարգալույծ հռչակվեց Վեհափառի տնօրինությամբ։
Նախօրեին Քննչական կոմիտե են հրավիրել Մակար Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան սրբազաններին, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի նիստերը սղագրող Տեր Մովսես քահանային։ Նրանք բոլորը մեղադրյալներ են, իսկ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ընդ որում, հատկապես ակնհայտ է, որ թիրախում բոլոր այն եպիսկոպոսներն են, որոնք ոչ միայն հավատարիմ են մնացել Ամենայն հայոց կաթողիկոսին, այլև չափազանց ակտիվ են հակաիշխանական իրենց հայտարարություններով, տիրադավ եպիսկոպոսներին դատապարտելու խոսքերով։ Փետրվարի կեսերին Հայ առաքելական եկեղեցին եպիսկոպոսաց ժողով է հրավիրել Ավստրիայի քաղաքներից մեկում, և ակնհայտ է, որ հենց այնտեղ պետք է քննարկեին բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ տիրադավ եպիսկոպոսներին կարգալույծ անելու հարցը։
Փաշինյանը, որ կարիք ունի իր կողմը նոր տիրադավների քաշելու, հրաշալի հասկանում է՝ եթե այդ ժողովը տեղի ունենա, անդառնալիորեն պարտություն է կրելու այս ճակատամարտում։ Իսկ իր կողմն անցածները, ի վերջո, գիտակցելու են, որ առաջին հերթին վնասեցին հենց իրենք իրենց։ Եվ այժմ իշխանությունը ընդհուպ կարող է գնալ Ամենայն հայոց կաթողիկոսին կալանավորելու ճանապարհով, միայն թե խափանի եպիսկոպոսաց ժողովը։
Մոնիկա Մինասյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան