«Վարչաբենդի» դիսկոտեկի ժամանակ կարգադրել են, որ պատգամավորները մասնակցեն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Պալլադիում հոլլ»-ում ուրբաթ օրը կայացած «Վարչաբենդի» դիսկոտեկի ժամանակ շատերի զարմանքն է հարուցել տարեց պատգամավորների ներկայության փաստը։ Հրապարակված կադրերից երեւում է, որ դիսկոտեկին մասնակցում են 70-ին մոտ Գագիկ Մելքոնյանը, Սերգեյ Բագրատյանը, Մարինա Ղազարյանը եւ այլք։
ՔՊ խմբակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ պատգամավորներին հրահանգել են պարտադիր մասնակցել, գլխաքանակ ապահովել։ Բանն այն է, որ չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ավելի վաղ են դադարեցրել գրանցումները, քանի որ սպասվածից շատ մարդ է գրանցվել, իրականությունը բոլորովին այլ է եղել` միայն մի որոշ խմբի են թույլ տվել, որ գրանցվելու ընթացակարգով մասնակցի դիսկոտեկին, մեծ մասին իրենք են հրավիրել: Դրանք կա՛մ ՔՊ-ական էին, կա՛մ ՔՊ-ի աջակիցներ: Իսկ երբ ուշացումով հասկացել են, որ մասսովկան քիչ է, կարգադրել են, որ պատգամավորները մասնակցեն։ Չնայած՝ ոչ բոլոր պատգամավորներն են մասնակցել։
Ի դեպ, մեզ ասացին, որ այդ դահլիճում սովորաբար 200 հոգանոց միջոցառումներ են կազմակերպվել, բայց սեղան-աթոռները հանած՝ 400-500 մարդ կարող էին տեղավորել։ Դիսկոտեկի կադրերից երեւում է, որ դահլիճը լեփ-լեցուն չէ, եւ գլխաքանակի խնդիր են ունեցել, այլապես զառամյալ պատգամավորներին չէին հրահանգի ներկայանալ ջահելների դիսկոտեկին, որ բացը լրացնեն»:
Մանրամասները՝ այստեղ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան