Իրացնելու համար տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը կալանավորվել է
ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները հունվարի 26-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 62-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-217020» մակնիշի մի մեքենա: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ստուգման ընթացքում պարզվել է, որ մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածներում մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ կան: Վարորդը ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և կիսամոխրացած հետքերով կաթուցիչ:
Պարզվել է, որ Աշտարակի բնակիչ 23-ամյա երիտասարդը իրացնելու նպատակով տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք է բերել թմրամիջոցի զանգվածով 42 փաթեթ, որոնց մի մասը տեղադրել է Երևան-Սևան-Իջևան ճանապարհի՝ Սևանի վարչական տարածքի տարբեր հատվածներում, իսկ մի մասը գտնվում է հատուկ պահպանվող տարածք տեղափոխված «ՎԱԶ-217020»-ի մեջ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ հատվածում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի 21 փաթեթ: Նույն զանգվածով 21 փաթեթ հայտնաբերվել է նաև հատուկ պահպանվող տարածք տեղափոխված «ՎԱԶ-217020»-ի խուզարկությամբ:
Աշտարակ քաղաքի բնակիչ 23-ամյա երիտասարդը կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան