Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը՝ հարցականի տակ
Հայ առաքելական եկեղեցու սրբազանների կալանավորումը, օրերս էլ վեց եպիսկոպոսների դեմ քրեական մեղադրանքներ հարուցելը և նրանց նկատմամբ խափանման միջոց՝ բացակայելու արգելք սահմանելը լուրջ խնդիրներ է հարուցել Մայր Աթոռի համար։ Ըստ էության, Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի խափանի փետրվարի 16-ից 19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում նախատեսված եպիսկոպոսաց ժողովը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մայր Աթոռում վերջին օրերին բավականին բուռն քննարկումներ են ընթանում՝ ինչ անել եպիսկոպոսաց ժողովի հետ։
Հիշեցնենք՝ մեկ անգամ արդեն Էջմիածնում նախատեսված ժողովը Մայր Աթոռը հետաձգել էր՝ պատճառաբանելով իշխանությունների բռնաճնշումները, և որոշում էր կայացրել ժողովն անցկացնել փետրվարին՝ Հայաստանի տարածքից դուրս։ Փաշինյանական իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այս ժողովն էլ խափանեն։ Այժմ Մայր Աթոռում քննարկվում է երկու տարբերակ՝ ժողովն անցկացնել Հայաստանի տարածքում և, անկախ բռնաճնշումներից, ապահովել բոլոր ազատության մեջ գտնվող ու կաթողիկոսին հավատարիմ հոգևորականների մասնակցությունը՝ ներկայացնելով իրենց մոտեցումները և դատապարտելով իշխանության քայլերը, կամ էլ՝ անկախ ամեն ինչից, ժողովը կազմակերպել և իրականացնել հենց Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։
Մեր աղբյուրը նշել է, որ առայժմ վերջնական որոշում չկա, սակայն Մայր Աթոռում որոշել են չխաղալ իշխանության խաղը և հնարավորության դեպքում ժողովը անցկացնել այնպես, ինչպես նախապես պլանավորվել է, նույնիսկ եթե փաշինյանական իշխանությունը համարձակվի կալանավորել Ամենայն հայոց կաթողիկոսին։
Իսկ որ նման քայլի Փաշինյանը կարող է գնալ, գրեթե որևէ մեկը չի կասկածում։ Ավելին, գործող իշխանությունները բացեիբաց սպառնալիքներ են փոխանցում Մայր Աթոռին, որ եթե ժողովը կայանա Ավստրիայում, ապա Գարեգին Բ կաթողիկոսին կկալանավորեն և թույլ չեն տա ժողովի իրականացումը։ Բնականաբար, եթե իշխանությունները համապատասխան ապացուցողական բազա և հանրային աջակցություն ունենային, Գարեգին Բ-ին արդեն իսկ կալանավորած կլինեին։
Փաշինյանն ինքն էլ հասկանում է իր խաղի վտանգավորությունը, որ ինչ-որ պահի ամեն ինչ կարող է դուրս գալ իր վերահսկողությունից, և միայն խամաճիկ դարձած իրավապահ համակարգի միջոցով հնարավոր չի լինելու զսպել հանրության բողոքի ալիքը։ Սակայն նա այնքան է թաթախվել այս կեղտոտ խաղի մեջ, որ, ըստ էության, այլ տարբերակ այլևս չունի։
Մանե Սարգսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...