Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և նախարարների խորհրդի նախագահ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի հետ։
Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև փետրվարի 19-ին նշվող դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակին ընդառաջ երկու երկրների առաջնորդները գոհունակությամբ նշել են, որ երկկողմ հարաբերությունները հասել են բարձր մակարդակի և դարձել են իսկապես բազմակողմանի և փոխշահավետ։ Նրանք համաձայնել են շարունակել համատեղ քայլեր ձեռնարկել քաղաքական, առևտրային, տնտեսական և մարդասիրական ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։
Կողմերը քննարկել են նաև «ՕՊԵԿ Պլյուս» ձևաչափով համատեղ աշխատանքի ընթացքը՝ համաշխարհային էներգետիկ շուկայի կայունությունն ապահովելու համար, ինչպես նաև արդիական միջազգային և տարածաշրջանային հարցեր։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան