Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում
Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն նշել է Հայաստանի «ռևանշիստական ուժերի» վերջնական լուծման անհրաժեշտությունը և դիմել ՔՊ-ինԱշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհինՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ ՄխիթարյանՔաղաքացին քննադատում է Փաշինյանին՝ երեխաների արյան համար74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԲախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթարՌուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհերԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՆԳՆ-ն զգուշացնում է «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկների մասինՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվելԵրիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ումՊետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ Ադամյան Երևանում և հանրապետությունում հուլիսի կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ և քամու ուժգնացումՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ Պետրոսյան

Փոխթաղապետը, մեկ անձից գնումներն ու շահերի բախման տեսքով կոռուպցիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդունված է ասել, որ միջոցառումների կազմակերպման ժամանակ՝ հատկապես պետական կամ համայնքային, ծախսվում են ահռելի գումարներ, որոնք մեծամասամբ չե՛ն էլ վերահսկվում: «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց ամենահայտնի ընկերության գործունեությունը և ենթադրյալ շահերի բախման կոռուպցիոն երևույթ արձանագրեց:

Պարզվում է, պետական արարողակարգային մեծ միջոցառումներ կազմակերպող ընկերությունը՝ այնքան էլ պատահական չի հայտնվում, օրինակ, ՀՀ կառավարությունում, Արտաքին գործերի նախարարությունում կամ Երևանի քաղաքապետարանում։

Պետական մրցույթներում հաղթող կամ մեծամասամբ մեկ անձից գնումների միջոցով միջոցառումներ կազմակերպող մի քանի «խոշոր խաղացողներից» է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի հունիսի 29-ին։ Ընկերությունը հիմնադրել են Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը, որոնք մինչև 2021 թվականի նոյեմբերի 26-ը ունեցել են 50-ական տոկոս բաժնեմաս, սակայն այդ օրվանից առ այսօր ընկերության 100 տոկոս բաժնեմասերը պատկանում են Ռուդիկ Տեր-Գալստյանին, որը զբաղեցնում է նաև ընկերության տնօրենի պաշտոնը։

Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը ընկերներ են։ Տեր-Գալստյանը 2012-2017 թվականներին եղել է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ Վազգեն Պողոսյանը եղել է Հանրայինի՝ գործադիր պրոդյուսերը։

 

2021 թվականի դեկտեմբերի 2-ին, Արմեն Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում, Վազգեն Պողոսյանը նշանակվեց հանրապետության նախագահի օգնական։ 2022թ թվականի հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ մարտի 3-ին նախագահի պաշտոնը ստանձնած Վահագն Խաչատուրյանը Վազգեն Պողոսյանին ազատեց օգնականի պաշտոնից՝ մարտի 18-ից։

«Հետք»-ը գրել էր, որ ընդհանուր հաշվով, «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն 2018-2022 թվականներին պետական տարբեր մարմինների հետ կնքել է 14 պայմանագիր, որոնցից 12-ը՝ առանց մրցույթի։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել էր մոտ 1,5 միլիարդ դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն միայն 2025 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանի հետ կնքել է գրեթե 780 մլն դրամ արժեքով պայմանագրեր, ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ՝ 122 մլն 735 հազար դրամի եւ բոլորը մեկ անձից գնումների եղանակով՝ առանց մրցույթի:

Սա, իհարկե, ավանդույթ է Երևանի քաղաքապետարանում։

Մինչդեռ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը՝ 1 մլն դրամը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս ընկերությանը քաղաքապետարանի ներսից «աջակցող» և «սատարող» անձը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արթուր Ջուլհակյանն է։

Հետաքննության շրջանակում, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Էմմա Միքայելյանը, միջոցառումների կազմակերպման պատրվակով, չներկայանալով որպես լրագրող, զանգահարել է Արթուր Ջուլհակյանին, ով էլ չի հերքել իր մասնակցությունը «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված միջոցառումներում։

«Հա, ճիշտ եք զանգել միջոցառումների հետ կապված, մենք զբաղվում ենք դրանով, ֆիռման ա մեր զբաղվում։ Ասեք, ինչով կարող ենք օգնել»,- նշեց նա՝ առաջարկելով կապվել ոմն Մարիաննայի հետ՝ գուցե նակտի ունենալով Մարիաննա Ասլանյանին։

2-րդ զանգի ընթացքում Ջուլհակյանը նշեց, որ «էն ժամանակ է աշխատել» այն էլ outsource։ Սա նշանակում է, որ ընկերությունը իր որոշ գործեր հանձնել է Ջուլհակյանին, ո՛չ թե ներքին ուժերով կատարել։

Հետաքրքիրն այն է, որ Արթուր Ջուլհակյանը իր կենսագրականում, որը հրապարակված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, մեկ տող անգամ չի հիշատակել «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ում իր աշխատանքի մասին։ Սակայն նշել է, որ մի շարք միջոցառումներ է ղեկավարել 2018-2024 թվականներին։ Մինչ այդ Ջուլհակյանը 2012 թվականից մինչև 2018 թվականը, համաձայն կենսագրության, սովորելուց հետո ոչնչով չի զբաղվել։

Տեղեկացնենք, որ Կենտրոնի փոխթաղապետը նշանակվել է 2024 թվականի մայիսի 8-ին և ներկայացրել է պաշտոնեկան պարտականությունները ստանձնելու մասին հայտարարագիր։ Համաձայն այդ հայտարարագրի՝ վերջինս 12 մլն 328 հազար դրամի չափով «մի քանի կազմակերպություններ»-ից «այլ եկամուտներ» է ստացել, այնինչ այդ մի քանի կազմակերպությունը, ըստ օրենքի, հատիկ առ հատիկ լրացնել էր պետք։

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը զրույցի ընթացքում պարզեց, որ Արթուր Ջուլհակյանը, թեև այժմ իրավաբանորեն կապ չունի ընկերության հետ, այնուամենայնիվ, շարունակում է զբաղվել նրանց գործերով, աջակցել որոշ շրջանակի միջոցառումների հետ կապված հարցերով։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Ժողովուրդ» օրաթերի հետ զրույցում ասաց, որ հունվարի 26-ին Ֆինանսների նախարորությունը Ազգային ժողովում ներկայացրեց նախագիծ «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և այդ ժամանակ դա արդեն կլինի շահերի բախում և բնականաբար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից քննության առարկա, ներկա օրենսդրությամբ, դժբախտաբար, դա այդպես չի։

Այսպիսով, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ենթակայությամբ աշխատող փոխթաղապետը ենթադրյալ շահերի բախման տիրույթում է գործում: Նա և՛ փոխթաղապետ է աշխատում, և՛ «Ֆակտորի»-ի գործերն է առաջ տանում՝ հայտարարագրում թաքցնելով իրական տվյալները:

Նիկոլ Փաշինյանը 8 տարի առաջ կասեր՝ «բյուջեն թալանող պետական օլիգարխներ», հիմա՝ փաստացի հովանավորում է նրանց՝ իր լռությամբ:

Տեղեկացնենք, որ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի բաժնետեր Վազգեն Պողոսյանը հետագայում դարձել է արդեն «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի տնօրենը։ Այս ընկերության բաժնետոմսերի 81 տոկոսը պատկանում է Մարինե Ստեփանյանին, 19 տոկոսը՝ Վազգեն Պողոսյանին։

«Ես վստահ եմ, որ այդ ընկերությունը, որևէ կերպ ցույց չի տա, որ փոխթաղապետը կապված է նրանց հետ։ Պարզապես բավականաչափ անզգույշ է գտնվել իր խոսքերում՝ կարծելով, որ իսկապես գործ ունի որևէ ընկերության հետ։ Բնականաբար կոռուպցիոն ռիսկը շատ մեծ է այստեղ, որովհետև այդ դեպքում փոխթաղապետը ինչ-որ կեպ կապակցված է»,- բացատրեց Հոկտանյանը։

Մարինե Ստեփանյանը Վազգեն Պողոսյանի կինն է։

Սա էլ իշխանությունների սիրելի 2-րդ ընկերությունն է:

Իհարկե, «Բեգրաունդ Փրոդաքշնը» գնումներում ներգրավված նոր ընկերություն չէ։ Այն 2018 թվականի մայիսին հիմնադրել է սիրված դերասան Հրանտ Թոխատյանի որդին՝ Հրանտ Թոխատյանը։ Չորս տարի անց՝ 2022-ի մայիսին ընկերության բաժնեմասեր են ձեռք բերել Մարինե Ստեփանյանը և Վազգեն Պողոսյանը։

Եվ ահա բաժնեմասերի փոփոխությունից հետո «Բեգրաունդ Փրոդաքշնը» սկսել է ակտիվորեն մասնակցել պետական գնումներին և խոշոր պայմանագրեր կնքել պետական տարբեր գերատեսչությունների հետ։

«Բեգրաունդ Փրոդաքշնի» և պետական գերատեսչությունների միջև խոշոր գործարքներից կարելի է առաձնանցնել նաև ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջանության կազմակերպումը, որի համար Կրթության, գիտության, մշակույթի ևսպորտի նախարարությունը «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ին հատկացրել էր 1 մլրդ 160 միլիոն դրամ։

Ինչպես նաև ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումը, որ կազմակերպելու համար ՀՀ պետբյուջեից առանջնացված է 1,8 մլրդ դրամ:

Հետքրքիրն այն է, որ երկու ընկերությունների դեպքում 2018-2019 թվականներից սկսած գնումների գործընթացն իրականացվում է մեկ անձից գնման եղանակով, առանց մրցութային գործընթացի, ինչը, կարծես թե, վրիպել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Տիգրան Ավինյանի ընկեր Գեղամ Գևորգյանի, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Մարիամ Գալստյանի աչքից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: