Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Բանակցային սպասումներին զուգահեռ, Մերձավոր Արևելքում լարվածությունն այնուամենայնիվ մեծանում է․ Արտակ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ, Մերձավոր Արևելքում լարվածությունն այնուամենայնիվ մեծանում է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Տարածված տեղեկատվության համաձայն, երեկ ԱՄՆ ուժերը որսացել են Lincoln ավիակրին մոտեցած իրանական անօդաչու թռչող սարքը:

Միևնույն ժամանակ, Իրանը ներկայացնում նոր պահանջներ՝ նշելով, որ բանակցությունները պետք է տեղի ունենան ոչ թ Ստամբուլում, այլ Օմանում, և առանց այլ երկրների մասնակցության։

Դրան զուգահեռ՝ Իսրայելը կոշտ պայմաններ է դնում ԱՄՆ-Իրան բանակցային սեղանին։

Այս պահին ակնկալվում է, որ ուրբաթ օրը, Ստամբուլում պետք է տեղի ունենա Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը՝ մի շարք այլ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այն կարող է լինել 2025թ. ռազմական գործողություններից հետո, ԱՄՆ-ի և Իրանի միջև առաջին անմիջական շփումը։

Բանակցությունները տեղի են ունենում Պարսից ծոցում տեղակայվող ամերիկյան ռազմական ներկայության և նախագահ Թրամփի հայտարարությունների ֆոնի վրա, ըստ որի՝ դիվանագիտության ձգձգումը ստեղծում է ռազմական վտանգ։

Հարկ է նշել, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը պահանջում է, որպեսզի Իրանի հետ համաձայնությունը լինի համապարփակ և չսահմանափակվի միայն միջուկային հարցերով։ Այն ունի երեք բաղադրիչներ,

Իրանի միջուկային ծրագրից հրաժարում՝ միջազգային երաշխիքների ներքո (ոչ թե սառեցում կամ սահմանափակումներ, այլ ուղղակի ապամոնտաժում)։

Բալիստիկ հրթիռների զինանոցի վերացումը, որը Իրանի համար համարվում է ռազմավարական զսպման հիմնական տարրը։

Մերձավոր Արևելքում Իսրայելի անվտանգությանը սպառնացող կառույցներին ու ռազմականացված կազմակերպությունների աջակցության դադարեցում։

Ըստ էության, Իսրայելի այս պահանջները նշանակում են Իրանի ռազմական-ռազմավարական և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապամոնտաժում։

Լավատեղյակ աղբյուրները նշում են, որ այս դիրքորոշումը համահունչ է Թրամփի վարչակազմի՝ միջուկային, հրթիռային և տարածաշրջանային հարցերը ընդգրկող «փաթեթային համաձայնագրի» վերաբերյալ տեսակետներին։

Ակնհայտ է, որ վերոհիշյալ պահանջներն արմատապես հակասում են պաշտոնական Թեհրանի դիրքորոշմանը, ովրտեղ համարում են, որ բանակցային առարկա կարող է լինել միայն միջուկային հարցը։

Նախարար Արաղչիի բանակցային պատրաստակամության մասին հայտարարություններն ուղեկցվում են նաև «ճնշման և սպառնալիքի» անթույլատրելիության մասին պայմանով, ինչը փաստացի նշանակում է ԱՄՆ-ի և Իսրայելի պայմաններն ընդունելի չեն։

Ստամբուլյան հանդիպման (եթե կայանա) նախօրեին Վիտկոֆը կայցելի նաև Իսրայել, որտեղ բանակցություններ կվարի վարչապետ Նաթանյահուի և բանակի շտաբի պետ հետ։

Ըստ էության, Ստամբուլի հնարավոր հանդիպումը դառնում է ոչ թե դիվանագիտության հարթակ, այլ լիկվիդային քննություն. արդյո՞ք Իրանը պատրաստ է ընդունել կապիտուլյացիայի նմանվող պայմանները, և արդյո՞ք ԱՄՆ-ը պատրաստ է գնալ այլ սցենարներով»,-գրել է նա։