Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը դատապարտել է «Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումները»
Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը (FOREF Europe) դատապարտում է Հայ Առաքելական եկեղեցու ազատության, ինքնավարության և անկախության դեմ ուղղված հարձակումները։ Այս մասին X-ում գրել է Եվրոպայում կրոնական ազատության ֆորումի նախագահ Յան Ֆիգելը, փոխանցում է Ազատություն-ը:
«Մենք ականատես ենք լինում Հայաստանում կրոնական ազատության և Սահմանադրության դեմ ուղղված անօրինական գործողությունների… Հատկապես Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված գործողություններն անընդունելի են իրավական, քաղաքական և բարոյական առումներով» և զգուշացնում ենք, որ «սա վնասակար է ոչ միայն եկեղեցու, այլև ամբողջ երկրի և ամբողջ ազգի համար»,- հայտարարել է Ֆիգելը:
Նախօրեին էլ Երևանում Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են՝ Հայ Առաքելական եկեղեցու ու հոգևորականների դեմ հալածանքները շարունակվում են: Կազմակերպության ներկայացուցիչները ցանկանում են, որ այդ հարցը Վաշինգտոնում անցկացվող կրոնական ազատության գագաթնաժողովի մասնակիցների ուշադրությանն արժանանա: Պատվիրակությունը երեկ Մայր Աթոռ է գնացել՝ հանդիպել Վեհափառի հետ, եղել են նաև ԱԱԾ շենքի նկուղում ՝ զրուցել բանտարկված Բագրատ արքեպիսկոպոսի հետ: Նրանից նամակ ունեն՝ ուղղված Միացյալ Նահանգների փոխնախագահին ու Նահանգներում անցկացվող Վեհաժողովի մասնակիցներին:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան