Նվաստացում Աբու Դաբիում. ինչպես խախտեցին դիվանագիտական արարողակարգը
Աբու Դաբիում երեկ հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը․ ընդլայնված կազմով հանդիպում է տեղի ունեցել, ապա՝ առանձնազրույց, վերջում էլ նրանք մասնակցել են «Զայեդ» մրցանակաբաշխությանը։ Հանդիպումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ են տարածվել, տեսանյութեր հրապարակվել, վերլուծություններ արվել, որոնք դեռ երկար են քննարկվելու։ Բայց տեղի ունեցած դրվագներից մեկը չափազանց ուշագրավ եզրակացությունների տեղիք է տալիս, վկայում է, որ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին նվաստացնում են ամենաչնչին առիթներով։
Երեկ առավոտյան, երբ Փաշինյանը մտել էր Ալիևի հետ հանդիպման սրահ, նախ ձեռքով բարևել է Ադրբեջանի նախագահին, ապա մոտեցել ու ձեռք է մեկնել նաև Ադրբեջանի փոխվարչապետին, ԱԳ նախարարին, նախագահի օգնական Հաջիևին ու հատուկ հանձնարարություններով դեսպան Ամիրբեկովին։
Դա էլ բավարար չէր․ հայկական պատվիրակության անդամներն էլ ստիպված էին մոտենալ ադրբեջանական պատվիրակությանը և բարևել, մինչ Ալիևն ու նրա ուղեկիցները քմծիծաղ տալով կանգնած էին իրենց տեղերում։ Սովորաբար, ըստ դիվանագիտական արարողակարգի, եթե մի երկրի ղեկավարը մոտենում է բանակցող երկրի մյուս պատվիրակներին, ապա փոխադարձ սկզբունքը պետք է գործի, իսկ այս դեպքում ադրբեջանցիներն իրենց պահեցին հաղթողի պես՝ արհամարհական վերաբերմունք դրսևորելով։
ՀՀ իշխանությունները, իհարկե, փորձելու են այս դրվագը ներկայացնել որպես իրենց խաղաղասիրության դրսևորում, բայց դրանից հարցի էությունը բոլորովին չի փոխվում։ Ադրբեջանի ղեկավարությունը Փաշինյանին վերաբերվում է որպես վասալի, իսկ նման փոքր դրվագներն էլ հենց փաստում են այս հանգամանքը։
Տաթևիկ Բադալյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...