Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Հասարակություն

Զգալով, որ իր խորհուրդները լսելի չեն, հրաժարական տվեց․ AGBU Magazine ամսագիր

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության AGBU Magazine ամսագիրը «Կյանք ու ճակատագիր» հոդվածում ներկայացրել է ՀՀ չորրորդ նախագահ, մասնագիտությամբ ֆիզիկոս Արմեն Սարգսյանին՝ գիտությունից մինչև դիվանագիտություն, պետական ծառայությունից մինչև գործարարություն անցած ճանապարհին։

Հոդվածի հայերեն թարգմանությունը՝ որոշակի կրճատումներով.

«Ի՞նչ կլիներ, եթե մարդն իր կյանքի ընթացքում հասցներ ապրել միանգամից մի քանի նշանավոր մարդկանց կյանքով։ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը կարծես հասցրել է անցնել այդ անհավանական ուղին. ֆիզիկայի բարդ ու խրթին աշխարհից մինչև միջազգային դիվանագիտություն, ռիսկերով լի ձեռնարկատիրությունից մինչև պետական գործչին բնորոշ լուռ ու զուսպ գործունեություն։ Կյանքի այս տարբեր, սակայն իրար լրացնող շրջափուլերում Սարգսյանի համար հաստատուն են մնացել երկու բան՝ անսպառ հետաքրքրասիրությունն ու պարտքի խոր զգացումը։

«Ինձ թվում է՝ ես մի քանի կյանք եմ ունեցել, և ամեն անգամ անցումը մի կյանքից մյուսին ասես Աստծո գործն է եղել․․․. Ես երբեք չեմ ծրագրել, որ լինի այնպես, ինչպես եղել է։ Ամեն բան այսպես դասավորվեց, քանի որ աշխարհը, որում ապրում էի, դառնում էր ավելի ու ավելի անկայուն ու անկանխատեսելի։ Եվ առաջին այսպես ասած «Մեծ պայթյունը» Խորհրդային Միության փլուզումն էր»,- պատմում է նա։

Արմեն Սարգսյանի ծնողները 1946 թվականին սփյուռքից վերադարձել էին Հայաստան՝ հետևում թողնելով արտասահմանի հնարավորությունները։ «Ծնողներս կարող էին պատերազմից հետո գնալ ու ապրել Եվրոպայում կամ Ամերիկայում, սակայն որոշեցին վերադառնալ Հայաստան»,- ասում է նա։ Սարգսյանը հիշում է երջանկահիշատակ մոր՝ կյանքի վերջին օրերին հաճախ հնչող խոսքերը. «Երբ մահանամ, քեզ ժառանգություն թողնելու ոչինչ չեմ ունենա…. Միակ բանը, որ քեզ կարող եմ տալ, Հայաստանն է»։

Հանրային ծառայության մեջ Արմեն Սարգսյանն առաջնորդվում էր մի սկզբունքով, որը շատ պարզ, բայց միևնույն ժամանակ խորն է. պարտքի զգացում։ «Դու պետք է հավատաս արածիդ և երբեք չստես ինքդ քեզ»,- նշում է նա։

Սարգսյանի համոզմամբ՝ առաջնորդությունից անբաժան պետք է լինեն համեստությունն ու սովորելու պատրաստակամությունը։ Կարևոր չէ, թե ինչ  բարձունքների ես հասել, առավել կարևոր է լսելու, սովորելու ու մյուսներին հարգելու կարողությունն ունենալը։ «Կարևոր չէ, թե ով ես՝ վարչապետ, նախագահ, թե դեսպան. դու պետք է ամեն օր սովորես, խորհուրդներ լսես, հաշվի առնես այլ կարծիքներ՝ գտնելու ճշմարտությունն ու ճիշտ լուծումները»,- ասում է Արմեն Սարգսյանը։

Խոսելով հանրային ծառայության մասին՝ նա նշում է, որ դա ավելին է, քան պարզապես աշխատանքը. հանրային ծառայության մեջ գտնվող ցանկացած անձ՝ հասարակ աշխատողից մինչև նախարար, պետք է աշխատանքի հանդեպ ունենա զինվորին հատուկ նվիրում։

«Քաղաքացիական ծառայությունը պետք է ապաքաղաքական լինի»,- ասում է նա՝ ընդգծելով, որ հավատարմությունը պետք է լինի երկրի, այլ ոչ թե կուսակցության կամ գաղափարախոսության նկատմամբ։

Անցյալում կայացրած որոշումներին անդրադառնալիս Սարգսյանը չի կենտրոնանում զղջումների վրա. «Օգտակար գործ չէ հետ գնալն ու ասելը․ «Եթե այսպես անեի….»։ Ավելի առողջ մոտեցում է վերլուծելը, թե ինչն ես ճիշտ կամ սխալ արել ու դրանից դասեր քաղելը։ Ցանկացած որոշում կայացնելիս փորձել եմ ազնիվ լինել ինքս իմ ու սկզբունքներիս հանդեպ»։

Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգին անցումից հետո Սարգսյանն ընդունեց նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը՝ ակնկալելով, որ ավելի լայն լիազորություններ կունենա արտաքին տնտեսական հարաբերությունների, ներդրումների, կրթության ու գիտության ոլորտներում։

Հավատարիմ մնալով ազնիվ ծառայության սկզբունքին՝ նա իր աշխատավարձը նվիրաբերեց մի շարք բարեգործական նախաձեռնությունների ու շարունակեց ապրել իր տանը։

Արմեն Սարգսյանի գլխավորությամբ 2019 թվականից մինչև նրա պաշտոնավարման ավարտը Հայաստանում կազմակերպվում էր ամենամյա համաժողով, որը Դիլիջան քաղաքն ամեն տարի վերածում էր Կովկասի Դավոսի՝ Հայաստան բերելով միջազգային բիզնես առաջնորդների, դիվանագետների, քաղաքական գործիչների, հեղինակների, գիտնականների ու մտավորականների։ 2021 թվականին Սարգսյանը մեկնեց Սաուդյան Արաբիա, որտեղ նրան ընդունեց թագաժառանգ և երկրի դե ֆակտո ղեկավար Մուհամեդ բեն Սալմանը։ Այս այցը հատկանշական էր, քանի որ Հայաստանն այդ պահին Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չուներ։ Ինչպես այդ ժամանակ գրել էր Spectator-ը՝ «սա ևս մեկ օրինակ էր, թե ինչպես է Սարգսյանն օգտագործում մասնավոր գործարար եղած ժամանակ ստեղծած անձնական լայն կապերն ի շահ դժվար վիճակում հայտնված իր երկրի»։

Արմեն Սարգսյանը խոստովանում է, որ դժվար էր Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարվելը. «Ասել՝ ոչ, ես այլևս չեմ ցանկանում շարունակել պաշտոնավարել, հարյուր անգամ ավելի դժվար էր, քան շարունակելը»։ Պատմում է, որ որոշման կայացման հարցում շրջադարձային եղավ այն, որ փորձեց անկեղծորեն հասկանալ, թե որքանով է արդյունավետ իր պաշտոնավարումը. արդյոք ինքն ունի իրական ազդեցություն գործընթացների վրա։ Պատասխանը բացասական էր։ Զգալով, որ իր փորձառությունն ու խորհուրդները լսելի չեն՝ հասկացավ, որ պաշտոնին մնալը ձևական բնույթ էր կրում։ Ի վերջո, հրաժարական տալը իր սկզբունքներին հավատարիմ մնալու միակ ճանապարհը թվաց։

Խորհելով ապագայի մասին՝ Սարգսյանը հավատում է, որ գալիք սերնդի առաջնորդներին շատ տարբեր աշխարհ է սպասում. «Նոր աշխարհը տեխնոլոգիաների, արագ որոշումների, կապերի հաստատման ու հաջողակ լինելու աշխարհ է։ Նման միջավայրում ազնվությունը շարունակում է կարևոր հատկանիշ մնալ, սակայն հարկավոր են նաև նոր որակներ»։