Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալը կլուծարվի
ՀՀ պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկի գործունեությունը կդադարեցվի, փոխարենը կգործի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշվում է, որ Բերդի զինվորական հոսպիտալի լուծարման գործընթացը պետք է իրականացվի երկամսյա ժամկետում։
««Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի ստեղծմամբ կապահովվի զինված ուժերի բուժապահովման համակարգի արդյունավետությունը, կբարելավվի նրանց հավասարեցված անձանց ու նրանց ընտանիքների անդամների բուժօգնության և սպասարկման ծառայությունների հասանելիությունը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Որոշման ընդունումը, ըստ պաշտպանության նախարարության, պայմանավորված է ներկայումս ՀՀ–ում ինտեգրված առողջապահական համակարգի ստեղծման նպատակահարմարությամբ և առկա հնարավորությունների գնահատմամբ։
Այս որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10–րդ օրը:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան