ՔՊ-ն Ռուստամ Բաքոյանի մասով որոշում է կայացրել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2015 թ․ Սահմանադրությամբ, ԱԺ-ում պարտադիր է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայությունը: Ընտրական օրենսգրքում սահմանել են, որ «Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկվում են ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին 4 ազգային փոքրամասնության ներկայացուցիչները»:
Ընտրական ցուցակը, ըստ օրենքի, բաղկացած է 2 մասից, առաջինը մեծ ցուցակն է, որտեղ կարող է ընդգրկվել մինչեւ 300 թեկնածու, երկրորդը` ազգային փոքրամասնություններինը: Նույն կետն ասում է․ «յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունից… երկրորդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս, քան 2 ներկայացուցիչ, եւ ոչ ավելի, քան 4 ներկայացուցիչ»: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն այս անգամ էլ որոշել է եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանին տանել ԱԺ։ Բաքոյանը ներկայում Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պարտականություններն է կատարում եւ տարբեր աղմկահարույց թեմաներում ՔՊ-ականից առավել «կաթոլիկ է», եւ բնական է, որ այդ ծառայությունները գնահատվում են:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան