Ընդդիմադիր խոշոր բեւեռ է ձեւավորվում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ընդդիմադիր ուժերը թեպետ չեն շտապում փակագծեր բացել, սակայն տեւական ժամանակ է՝ ակտիվ քաղաքական կոնսուլտացիաների մեջ են։ Օրինակ, գրեթե կայացած է համարվում Գագիկ Ծառուկյանի եւ «Ապրելու երկիր» կուսակցության համագործակցությունը: Անգամ տեղեկություններ կան, որ ԱԵ համահիմնադիր Մանե Թանդիլյանն է լինելու ցուցակի առաջին կինը՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» միավորման մեջ, ըստ ամենայնի, կլինեն նաեւ Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներ։
Տեղեկություններ կան, որ հնարավոր է նաեւ Արման Թաթոյանի «Միասնության թեւերի» եւ «Հայաքվեի» հետ լինի համագործակցություն․ ներկայում դեռ բանակցություններ են ընթանում։ Իսկ եթե Արթուր Վանեցյանի «Հայրենիքն» էլ միանա այս ուժին, ապա քաղտեխնոլոգները կարծում են, որ շատ ուժեղ խաղացող է դաշտ մտնում:
Ի դեպ, օրերս Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ինքը մեկի փոխարեն վարչապետի 3 թեկնածու ունի: Նրա կողքին են նաեւ քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը, մի խումբ դիվանագետներ, այդ թվում` նախկին արտգործնախարար Արա Այվազյանը»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան