ԶՊՄԿ-ում աշխատանքային գործունեություն ծավալած բազմաթիվ գերդաստաններից մեկի ներկայացուցիչն է Վահրամ Գաբրիելյանը
ԶՊՄԿ-ում աշխատանքային գործունեություն ծավալած բազմաթիվ գերդաստաններից մեկի ներկայացուցիչն է Վահրամ Գաբրիելյանը, ով Ընկերության պոչամբարային տնտեսության պետի տեղակալն է`ավելի քան 25 տարվա փորձառությամբ:
Ընկերությունը նրա համար պարզապես աշխատավայր չէ, այլ` ընտանեկան պատմության մի մաս։ Հայրը՝ Օգնիկ Գաբրիելյանը(ավտոհավաքակայանի նախկին ինժեներ), և հորեղբայրները՝ Ռադիկ Գաբրիելյանը (ԶՊՄԿ կադրերի բաժնի նախկին պետ) և Իգնատ Գաբրիելյանը (բացահանքի նախկին աշխատակից), տարիներ շարունակ աշխատել են ԶՊՄԿ-ում՝ իրենց ներդրումն ունենալով տարբեր ոլորտներում։
Հիշում է, որ կոմբինատի թեման մշտապես քննարկվել է ընտանեկան զրույցներում` ինչը ձևավորել է նրա հետաքրքրությունն ու ընտրությունը։
Այսօր Վահրամ Գաբրիելյանը պատասխանատու պաշտոն է զբաղեցնում Ընկերության կարևորագույն կառույցներից մեկում։ Պոչամբարային տնտեսությունը շուրջ 200 աշխատակիցների համախմբված թիմ է՝ փականագործներ, զոդողներ, կարգավորողներ և էլեկտրիկներ` ում համակարգված աշխատանքի շնորհիվ ապահովվում է հարստացուցիչ ֆաբրիկայից դուրս եկող պոչանքների անխափան և վերահսկելի տեղափոխումը դեպի Արծվանիկի պոչամբարային տնտեսություն։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան