Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան
Վերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Իշխանափոխությունից հետո նախաձեռնելու եմ համաժողովրդական դրամահավաք՝ Նիկոլի բնակարանը գնելու համարԱյսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Իրանի հրթիռակոծությունն ու ռադիացիոն ռիսկերը. ի՞նչ խնդիրներ են առաջացել Հայաստանի համար85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Ըստ լրատվամիջոցների, հարված է հասցվել Իրաքում ԱՄՆ դեսպանատանը Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութԲարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութԻրանցի 84 նավաստիների մարմինները Շրի Լանկայից հատուկ չվերթով տեղափոխվել են ԻրանՎովային կգործուղեն Սահմանադրական դատարանԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ Երկրի վրա սկսվել է գարնան առաջին երկարատև մագնիսական փոթորիկըՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՀրազդանում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը ջրասուզակը հայտնաբերեց ջրահեղձ եղած կնոջ մարմինըՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՀԱՄԱՍ-ը Իրանին կոչ է արել դադարեցնել հարվածները Պարսից ծոցի երկրներինՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Փաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով
Քաղաքականություն

Ալիևը, ցմահ ազատազրկման դատավճիռների համար դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը

Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց

Ալիևը, ցմահ ազատազրկման դատավճիռների համար, օրացուցային բոլոր օրերից դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը։ Մեկ պարզ պատճառով, որ ստորացնի հայ ժողովրդին։

Նախօրեին տեսախցիկների առաջ տեղի ունեցավ պատվիրակության ստորացման հրապարակային ակտը, երբ Հայաստանի պատվիրակությունը խոնարհման գնաց Ալիևին, որն անշարժ-անթարթ իշխում էր միջավայրում։

Ոչինչ չէր խանգարում Նիկոլին մրցանակը ստանալիս ասել. «շնորհակալություն, բայց ես չեմ կարող սա լիարժեքորեն ընդունել, որովհետև Բաքվի բանտերում պահվում են իմ հայրենակիցները»։ Ոչինչ չէր խանգարում ասել, որ սա լիարժեք խաղաղություն և լիարժեք մրցանակ չէ, քանի դեռ նույն պահին քանդվում են հայկական եկեղեցիները, քաղաքները, գյուղերը, քանի դեռ հարյուր հազարավոր հայեր զրկված են իրենց հարազատների գերեզմաններ այցելելու, իրենց տունը մտնելու իրավունքից։

Ո´չ միջազգային իրավունքն էր արգելում, ոչ՝ միջազգային էթիկետը։ «Արգելում էր» մեկ բան՝ Հայաստանում բարոյականության հոգեվարքը, Հայաստանում ներքին ճնշման բացակայությունը։

Առաջիկա ընտրություններին բարոյական բաղադրիչը պետք է գերիշխի։ Հանկարծ չմտածենք, թե միայն սոցիալական ու տնտեսական խոստումներով կարողանալու ենք հասարակական տրամադրություններում խոշոր բեկում մտցնել։

Պետք չէ վախենալ, պետք չէ խուսափել՝ հայ ընտրողին, բոլոր ընտրազանգվածներին բարոյական ընտրության առաջ դնելուց։ Ստիպենք վիրավորվել, ստիպենք նեղվել, ստիպենք չվախենալ՝ ընդունելուց, որ մեզ ստորացնում են։ Հենց այս՝ բարոյականության բաղադրիչով է հնարավոր բեկում մտցնել 60տոկոս անտարբերների, չկողմնորոշվածների վճռորոշ ընտրազանգվածում։ Ավելին, նույնիսկ «680 հազարից» մնացած անորոշ ընտրազանգվածում է պետք դա անել։ Բագրատ Սրբազանն ասում է. տաճարը կհաղթի փողոցին, հոգևոր Հայաստանը կհաղթի իրական-կեղծ Հայաստանին։

Սա իրական Հայաստան չէ, ինչքան էլ անդադար հնչի լոզունգը։ Սա իսկական կեղծ Հայաստան է, որտեղ մեզ ստորացնում են՝ ցուցադրաբար, ցինիկորեն, իսկ մենք ձևացնում ենք, թե չենք տեսնում, չենք նկատում, չենք ստորանում։

Սոցիալական, տնտեսական ծրագրերով կարելի է փոխել սեգմենտար տրամադրություններ, բայց հանրային տրամադրությունների զանգվածային (բեկումնային) փոփոխություն հնարավոր է բացառապես ոչ նյութական գաղափարներով։ Գուցե ընտրողների որոշ մասն իրոք «ըստ սառնարանի պարունակության» է քվեարկում, բայց դա ընդդիմադիր քաղաքական-հանրային ուժերի համար արդարացում չէ։ Հակառակը, դա լավ մարտահրավեր է՝ դեպի հանրության բոլոր շերտեր գաղափարական այնպիսի միջանցքներ ստեղծելու, որոնք կարողանան նույնիսկ «սառնարանով ընտրողին» դուրս բերել այլ հարթություն։

Հետպատերազմյան խեղճությունը մեզ իրոք սազական չէ, իսկ դրա համար պետք է ցույց տալ խեղճության իրական աղբյուրը, որը սառնարաններից դուրս է։ Ընտրողի հանդեպ հարգանքը պիտի թելադրի՝ բարձրացնել ընտրողին մի քանի հորիզոնական ավելի վեր, որտեղից գործող իշխանությունները նրան անվերջ փորձում են ցած հրել՝ վերածելով «լավ ուտող-լավ ապրող» կաթնասունի։ Կարևոր է, որ հակաիշխանական համակարգերն ունենան այս ամենի խորքային ընկալումը։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ