Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանՋեյհուն Բայրամովը մեկնել է ԱՄՆԿողոպուտի դեպք է բացահայտվելԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԴեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում 3 օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆԱրի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինԻրանը և ԱՄՆ-ն հուշագրում չեն ներառել Հորմուզի նեղուցի կառավարման հարցերը. ԲաղայիՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիԻնչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը ՍյունիքումԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026-ի զեկույցը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի եկեղեցիների nչնչաgnւմը«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում էՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօրԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան
Հասարակություն

Ռուբեն Վարդանյանի որդին Վենսի այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու գերիներին

Ամերիկայի կաթոլիկական պաշտպանության կազմակերպությունը՝ Catholic Vote-ն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան առաջիկա այցին և այդ համատեքստում Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման կարևորությանը: Պարբերականը զրույցել է Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ: Ստորև  թարգմանաբար ներկայացվում է հրապարակումը.

«Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատրաստվում է այցելել Հայաստան և Ադրբեջան։ Այցին ընդառաջ, բանտարկված հայ քրիստոնյայի որդին կոչ է անում Թրամփի վարչակազմին ճնշում գործադրել 2023 թվականի սեպտեմբերից Ադրբեջանում պահվող բանտարկյալներին ազատ արձակելու համար։

Փետրվարի 4-ին Zeale News-ին տված հարցազրույցում Դավիթ Վարդանյանը պատմել է իր հոր՝ հայտնի հայ բարերար և Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին։ Վարդանյանն ասել է, որ իր հայրը ձերբակալված առնվազն 23 հայերից մեկն է, որոնց Ադրբեջանն ապօրինի բանտարկել է ռազմական հարձակումից հետո։  «Սա զանգվածային ձերբակալություն էր, որը կատարվել է ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի էթնիկ զտման արշավի ավարտին», – ասել է Վարդանյանը։

Վարդանյանն ասել է, որ իր հայրը տեղափոխվել է տարածաշրջան 2020 թվականի Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմից հետո տեղի քրիստոնյա բնակչությանն աջակցելու համար, որը  «լքված էր աշխարհի կողմից»։ «Նա որոշեց հրաժարվել իր ամբողջ կյանքից և վտանգել ամեն ինչ, – ասել է Վարդանյանը: -Նա փորձեց պաշտպանել նրանց՝ ապրել նրանց հետ ամենադժվար պահին։ Եվ նա վճարում է հալածվող փոքր բնակչությանը խաղաղ միջոցներով պաշտպանելու իր փորձի համար»։

Կալանավորման պայմանները

Վարդանյանը հոր դեմ առաջադրված մոտ 40 մեղադրանքները, այդ թվում՝ ահաբեկչության ֆինանսավորումն ու սահմանի ապօրինի հատումը, որակել է շինծու և ասել, որ դատավարությունը չի ապահովում իրավական նույնիսկ տարրական երաշխիքներ։ Նրա խոսքով, Ադրբեջանը դատում է Ռուբեն Վարդանյանին ռազմական տրիբունալում, ինչը միջազգային նորմերի խախտում է, քանի որ նա ռազմական պաշտոն երբեք չի զբաղեցրել։ «Նա, ըստ էության, քաղաքական շոուի մասնակից է դարձել», – ասել է Վարդանյանը։

Վարդանյանի խոսքով, անկախ լրագրողներին և դիտորդներին արգելվում է մասնակցել դատավարություններին, ընտանիքի հետ շփումն էլ խիստ սահմանափակվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին երկրից վտարելուց հետո։ Ընտանիքի միակ կապն այժմ կարճ, խիստ վերահսկվող հեռախոսազանգերի միջոցով է։ Ավելին, նրա հայրը պահվել է մենախցում և ենթարկվել բռնության։

Ադրբեջանը չի հրապարակել կալանավորվածների ամբողջական ցուցակը։ Ըստ Վարդանյանի, 4 հոգու ազատելուց հետո այս պահին կա հաստատված 19 կալանավոր, թեև ընդհանուր թիվը կարող է ավելի մեծ լինել, ինչը պայմանավորված է  անհայտ կորած ռազմագերիներով։ Ինչպես նախկինում հաղորդել էր Zeale News-ը, ռազմական հարձակումներից հետո մոտ 80 անձ դեռ մնում է անհայտ կորած։

Վարդանյանը նշել է, որ դատավարություններն արտացոլում են Ադրբեջանի քաղաքական համակարգը, որը մոտ չորս տասնամյակ վերահսկվում է Ալիևների ընտանիքի կողմից և չունի անկախ դատական ​​համակարգ կամ ազատ մամուլ։

Քրիստոնյաների հետապնդումն Ադրբեջանում

Վարդանյանի խոսքով, կալանավորվածները ենթարկվում են սահմանափակումների իրենց քրիստոնեական հավատքի հարցում։ Հոր կալանքի առաջին շաբաթվա ընթացքում թույլ չի տրվել նրան ուղարկել Աստվածաշունչ և հայ քրիստոնեական մեկ այլ հիմնարար տեքստ, թեև իշխանությունները թույլատրել են նրան ուղարկել մի քանի այլ գրքեր։

«Բայց ամենասարսափելին, – հավելել է Վարդանյանը, – այլ բանտարկյալներից մեզ հասել են տեղեկություններ, որ խաչի կամ որևէ այլ տեսակի «նշաններով» դաջվածքներ ունեցողների մարմնի այդ հատվածները այրել են»։

Վարդանյանը խոսել է նաև այժմ լքված Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների և քրիստոնեական սրբավայրերի ոչնչացման բազմաթիվ վկայությունների մասին՝ քրիստոնյաների դեմ արշավը որակելով համակարգված և կանխամտածված։

Freedom House-ը Ադրբեջանը դասում է աշխարհի ամենառեպրեսիվ երկրների շարքում՝ իր «Ազատությունն աշխարհում» վարկանիշում երկրին տալով 100-ից 7 միավոր։ Համեմատության համար` Կուբան գնահատվում է 10, Իրանը՝ 11, Վենեսուելան՝ 13։

 

Ի՞նչ սպասել

Ռազմագերիների հարցը նորից ուշադրության կենտրոնում է Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան սպասվող այցին ընդառաջ։ Այցը կապված է ԱՄՆ դիվանագիտական նոր նախաձեռնության՝ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրի հետ։

Թրամփն ասել է, որ այցի հիմքում 2025 թվականի օգոստոսին Սպիտակ տանը հայտարարված խաղաղության շրջանակն է, որը նպատակ ունի վերջ դնել Լեռնային Ղարաբաղի շուրջ տասնամյակներ շարունակվող տարածքային վեճին։ Reuters-ը հաղորդել է, որ այդ շրջանակը ներառում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում և հանձնառություններ միջազգային իրավունքի նկատմամբ։

Վարդանյանի խոսքով, օգոստոսյան իրադարձությունը չի հանգեցրել խաղաղության պայմանագրի ստորագրման։ Նախաստորագրվել է շրջանակային տեքստ, որում չի խոսվում ձերբակալված հայերի մասին։

«Դուք չեք կարող քրիստոնյա պատանդներ պահել բանտախցերում և ակնկալել, որ աշխարհը կհավատա իրական խաղաղությանը», – ասել է նա։

Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Թրամփին և ԱՄՆ-ին ամբողջ աշխարհում քրիստոնյաների պաշտպանությունն առաջնահերթություն համարելու համար և նշել, որ Թրամփը նախկինում անդրադարձել է հայ բանտարկյալների ճակատագրին։ Ըստ OC Media-ի, օգոստոսին Թրամփը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ մտադիր է խնդրել ազատ արձակել Ադրբեջանում պահվող բանտարկյալներին և ասել, որ հավատում է, որ Բաքուն կհամաձայնվի։

«Սա եզակի հնարավորություն է կրկին աշխարհին ցույց տալու, որ նախագահն ու փոխնախագահն իրենց խոսքի տերն են, – ասել է Վարդանյանը։ -Քրիստոնյաների պաշտպանությունն այս վարչակազմի գլխավոր առաջնահերթություններից է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում»։

 

Ըստ նրա, փոխնախագահը, որը հրապարակայնորեն խոսել է քրիստոնյաների նկատմամբ համաշխարհային հալածանքների մասին, կարող է օգնել բանտարկյալների ազատ արձակմանը տարածաշրջանային առաջնորդների հետ անմիջական շփման միջոցով։

«Սա փոքր ջանքով մեծ արդյունքի հասնելու հնարավորություն է, – ասել է Վարդանյանը։ -Կարծում եմ, որ փոխնախագահի աջակցությամբ նրանց կարելի է վերադարձնել տուն»»։