Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում․

Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է քրեակատարողական հիմնարկում պահվող ազատությունից զրկված անձի իրավունքների ապահովման հետ կապված քննարկման ընթացակարգ, որի արդյունքում 2026 թվականի հունվարի 26-ին կայացրել է նշված անձի առողջության պահպանման, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքների խախտման մասին որոշում։

Անձի իրավունքների խախտման համատեքստում Պաշտպանի կողմից խնդիրներ են արձանագրվել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի` քրեակատարողական հիմնարկում փաստացի անազատության մեջ գտնվելու ընթացքում:

Մասնավորապես.

✓ քրեակատարողական հիմնարկում պահվելու ընթացքում փաստացի պատշաճ չի իրականացվել անձի հոգեբուժական օգնությունն ու խնամքը,

✓ տևական ժամանակ, առանց անհրաժեշտ հոգեբուժական օգնության տրամադրման, զրկված լինելով ինքնախնամքի հնարավորությունից, անձը շարունակել է պահվել քրեակատարողական հիմնարկում, ինչի արդյունքում վերջինիս առողջական վիճակը վատթարացել է,

✓ հոգեկան առողջությամբ պայմանավորված` չի իրականացվել ազատությունից զրկված անձի պատշաճ վերասոցիալականացում և փաստացի ազատությունից զրկումը չի ծառայել իր նպատակին։

Անձի նկատմամբ դրսևորված առանձին վերցված մի շարք գործողություններ (անգործություն) քննարկման առարկա են դարձել վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի ապահովման տեսանկյունից։

Վերը շարադրվածը նկատի ունենալով՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ անձի հոգեկան առողջության վիճակի վատթարացման, դրանով պայմանավորված՝ ազատությունից զրկված անձի կողմից ինքնուրույն խնամքը չկազմակերպելու պարագայում, չեն ձեռնարկվել միջազգային չափանիշներով և օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցներ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի առողջության պահպանման իրավունքի և խնամքի ապահովման ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակում իրականացվող մշտադիտարկումների արդյունքները վկայում են, որ գործնականում նմանատիպ դեպքեր շարունակաբար հանդիպում են:

Նշված որոշմամբ Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է Առողջապահության նախարարին քայլեր ձեռնարկել անձի իրավունքների խախտումների պատճառներն ուսումնասիրելու, դրանք վերացնելու, ինչպես նաև նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ։

Այդ առումով բացառիկ կարևորություն ունի քրեակատարողական բժշկության պատասխանատու մարմնի և Քրեակատարողական ծառայության արդյունավետ համագործակցությունը։

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում նշել, որ հատուկ կարիքներ ունեցող ազատությունից զրկված անձանց պատշաճ խնամքի ապահովման խնդրին Պաշտպանն անդրադարձել է նաև մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին մի շարք այլ որոշումներում՝ շեշտելով, որ պետությունը պարտավոր է պոզիտիվ պարտականության ուժով ապահովել նման անձանց մշտական խնամքը հատուկ պատրաստված մասնագետների կողմից:

Պաշտպանը հետևողական է լինելու բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ քայլերի ձեռնարկմանը։

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է խնդիրների լուծման տեսանկյունից իրավասու մարմինների հետ համագործակցությունը և խնդիրների լուծման առումով վերջիններիս հանձնառությունը: