Գլխավոր դատախազն ընդունել է Դատախազությունում մասնագիտական պրակտիկա անցնող ուսանողներին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի փետրվարի 6-ին, Գլխավոր դատախազության վարչական շենքում գործող Իրավաբանական լաբորատորիայում, ընդունել է Դատախազությունում մասնագիտական պրակտիկա անցնող՝ Երևանի պետական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի 24 ուսանողներին:
Աննա Վարդապետյանը ողջունել է ուսանողներին, անդրադարձել է Դատախազության առաջնահերթություններին՝ հանցավորության դեմ պայքար, պետական (համայնքային) շահերի պաշտպանություն, մարդու իրավունքների պաշտպանություն, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում և այլն:
Հանրապետության գլխավոր դատախազն ուսանողների հետ քննարկել է դատախազների, դատախազների թեկնածուների բարեվարքությանը ներկայացվող պահանջները, նրանց և Դատախազությունում ուսումնական փորձառություն անցնող անձանց ներկայացվող վարքագծային և էթիկական պահանջները: Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է զսպվածության պահանջը, որը վերաբերում է խոսքին, հագնվածքին, վարքագծին, կերպարին:
Դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալ Լալա Բեգոյանը ներկայացրել է պրակտիկանտների իրավունքները, պարտականություններն ու էթիկայի կանոնները:
Գլխավոր դատախազի խորհրդական Մանե Մարկոսյանը անդրադարձել է է Երևանի պետական համալսարանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության համագործակցության հիման վրա Գլխավոր դատախազության վարչական շենքում գործող ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի հնարավորություններին՝ նշելով, որ Լաբորատորիան մասնագիտական ոչ ֆորմալ հարթակ է, որտեղ համատեղ ջանքերով կազմակերպվում են արդի իրավական թեմաների շուրջ մասնագիտական քննարկումներ, գործնական աշխատանքներ, սեմինարներ և գիտաժողովներ, ինչպես նաև կատարվում են գիտական հետազոտություններ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան