Փաշինյանին ձեռնտու է, որ ընտրություններին շատ ուժեր մասնակցեն
Վահագն Խաչատուրյանն այսօր հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի հերթական ընտրությունները հունիսի 7-ին նշանակելու մասին։ Հրամանագիրը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, որին հղում է արված հրամանագրում, խորհրդարանի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան 60, և ոչ ուշ, քան 50 օր առաջ, իսկ 93-րդ հոդվածով սահմանվում է, որ ԱԺ հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է հանրապետության նախագահը։
Այսօրվա դրությամբ առնվազն հայտնի են երկու տասնյակ քաղաքական ուժեր, որոնք հայտարարել են ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին։ Նույնիսկ Փաշինյանի արբանյակ արևմտամետ ուժերը ոչ թե մեկ դաշինքով, այլ մի քանի կուսակցություններով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Ըստ վերլուծաբանների՝ ընտրությունների մասնակիցների թիվը կարող է հասնել մինչև 26–27-ի, եթե ընդդիմադիր դաշտում լուրջ համախմբումներ տեղի չունենան։
Գործող իշխանություններին, բնականաբար, ձեռնտու է խորհրդարանական ընտրություններին մասնակիցների մեծ թիվը, և նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի ընդդիմության համախմբում տեղի չունենա, իսկ ձայներն էլ մեծամասամբ փոշիացվեն։ Վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում այդ կերպ իշխանությանը կհաջողվի կրկին վերարտադրվել։
Բնականաբար, ընդդիմադիր ուժերն էլ հասկանում են այս հանգամանքը, և անհրաժեշտ է ոչ թե մեկ, այլ գոնե 2–3 խոշոր դաշինք կազմել՝ ընտրություններին Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը կասեցնելու և, առնվազն, Գյումրիի սցենարը կիրառելու համար։
Հակառակ պարագայում, եթե ընդդիմադիր ուժերը ընտրություններին գնան միայնակ կամ փոքր խմբերով և փոշիացնեն ձայները, ապա կստացվի, որ նրանց արմատական հայտարարություններն ու բարոյախրատական տեքստերը քոռ գրոշի արժեք չունեն և ընդամենը սպասարկում են Նիկոլ Փաշինյանի շահերը։
Սոնա Գալստյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...