Ի՞նչ է փնտրում Երևանում և Բաքվում ԱՄՆ փոխնախագահը
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան կայցելի երկուշաբթի՝ փետրվարի 9-ին, իսկ այստեղից կմեկնի հաջորդ օրը։ Այս պահին Միացյալ Նահանգների փոխնախագահը Իտալիայում է՝ ընտանիքի հետ հետևում է ձմեռային Օլիմպիական խաղերին, որից հետո էլ, ըստ միջազգային լրատվամիջոցների, կժամանի Հայաստան և Ադրբեջան։
Նախատեսված է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ։ Վենսի երևանյան օրակարգը մինչև այս պահը հրապարակված չէ, հայտնի չէ նաև, թե նա ինչ այլ հանդիպումներ է ունենալու։ Վենսի այցի մասին առաջինը հունվարի վերջին տեղեկացրել էր Սպիտակ տան ղեկավարը՝ ասելով, որ այցի նպատակը խաղաղության ջանքերը շարունակելն ու Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ն առաջ մղելն է։
«Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար, Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններն ու նավակները, և ավելին»,- Truth սոցիալական ցանցում գրել էր Դոնալդ Թրամփը։
Վենսի այցի հիմնական նպատակը TRIPP-ի մեկնարկը տալն է, թեպետ տարբեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահը նաև մի շարք այլ հարցեր է քննարկելու։ Ընդհուպ չի բացառվում ատոմային էներգիայի վերաբերյալ համաձայնագրի կնքումը հայկական և ամերիկյան կողմերի միջև։ Միացյալ Նահանգները փորձում է Հայաստանին պարտադրել սեփական մոդուլային ատոմակայանի մոդելը։ Ուշագրավ է, որ ավելի վաղ նշվում էր, թե ԱՄՆ փոխնախագահը միայն Հայաստան է այցելելու, սակայն վերջին պահին այցը դարձավ տարածաշրջանային։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների բաժինը TRIPP-ում կազմում է 74 %, իսկ ԱՄՆ-ն փորձելու է բաժնետոմսերի մի մասը վաճառել տարբեր միջազգային ընկերությունների։ Ավելին, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ TRIPP-ի վրա կաշխատի ամերիկյան մի ընկերություն, որի բաժնետերը համագործակցում է Բաքվի հետ։ «BlackRock»-ը, որը տիրապետում է ամերիկյան AECOM ընկերության բաժնետոմսերին, խոշոր ներդրումային համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի հետ, հայտարարել է Հայկ Մամիջանյանը։ AECOM-ի ներկայացուցիչներն այսօր այցելել են Հայաստան՝ TRIPP նախագծի տեղանքում ուսումնասիրություններ անցկացնելու համար։
«Այսպիսով, ադրբեջանական նավթային կապիտալը կարող է ներգրավված լինել «Թրամփի ուղու» ֆինանսավորման մեջ. Բաքուն կփորձի բաժնեմաս ձեռք բերել ամերիկյան ընկերությունների միջոցով։ «BlackRock»-ի և «AECOM»-ի միջև կապի մասին բավարար ապացույցներ կան։ Հետևաբար, սա ևս հիմնավոր կասկածի տեղիք է տալիս, որ Ադրբեջանը բաժնեմաս կունենա TRIPP-ի ֆինանսավորման և ներդրումների մեջ»,- ասել է նա։
Մանե Կիրակոսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...