Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր Կամենդատյան Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս
Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն նշել է Հայաստանի «ռևանշիստական ուժերի» վերջնական լուծման անհրաժեշտությունը և դիմել ՔՊ-ինԱշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհինՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան
Քաղաքականություն

Մեր գյուղերում, քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի. Կարապետյան

Աշխատող մարդիկ  բնակչության ոչ միայն կեսը չեն, այլ էապես ավելի քիչ են։ Եթե դիտարկենք մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը, ապա ունենք  800 հազար գրանցված աշխատող, ընդ որում՝  նույն աշխատողը կարող է  գրանցված լինել 2-3 աշխատատեղում։ Բացի այդ՝ ունենք պետական բյուջեից աշխատավարձ ստացող մոտ 200 հազար մարդ։ Այս մասին «Շանթ» ՀԸ եթերում ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։  

Նրա խոսքով՝ Հայաստանում կա շուրջ  500 հազար թոշակառու, մոտ 300-500 հազար աշակերտ և ուսանող, որոնք դեռ ներգրավված չեն աշխատաշուկայում։ Այս ամենից հետևում է, որ Հայաստանում մոտ 1.8 մլն մարդ կա, որոնք կա’մ աշխատում են, կա՛մ օբյեկտիվ պատճառներով չեն կարող աշխատել։ Միևնույն ժամանակ, ինչպես փաստեց Կարապետյանը, կա շուրջ 1.2 մլն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, բայց աշխատանք չունեն՝ տնային տնտեսուհիները, գյուղական բնակավայրերի բնակիչները, որոնք օրն ի բուն աշխատում են գյուղատնտեսության ոլորտում, սակայն չունեն կայուն եկամուտ՝ երկրի թույլ գյուղատնտեսական քաղաքականության հետևանքով։ 

«Մեր համոզմամբ՝ երկրի ակտիվ զարգացման և սոցիալական պարտավորությունները լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ է, որ գործող 800 հազար գրանցված  աշխատող քաղաքացիներին ավելանա ևս առնվազն 300 հազար նոր աշխատատեղ։ Սա պետք է դառնա պետության թիվ մեկ նպատակը՝ առաջիկա 5 տարիների ընթացքում, որպեսզի շուրջ 1.1 միլիոն աշխատող մարդ կարողանա ապահովել 500 հազար թոշակառուի թոշակը և միաժամանակ իր վրա վերցնելով հարկային բեռը՝  որոշակիորեն ապահովել կրթական և սոցիալական ծախսերը»,- նշել է նա։

Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա Կարապետյանը նկատեց, որ մեր երկրում՝ մեր գյուղերում, մեր քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի։

Ըստ Կարապետյանի՝ պետությունը պետք է մասնակցություն ունենա նախագծերին, որպեսզի արագ ձևավորվեն արդյունաբերական, ոչ արդյունաբերական ծառայությունների հիմնարկներ, որոնք կօգնեն տնտեսությանը՝ ակտիվ զարգանալ։ Կարապետյանի խոսքով՝ 300 000 աշխատատեղերից իրենք արդյունաբերության մեջ 80 000 աշխատատեղ են նախատեսել, որից 25 000-ը վերամշակող արդյունաբերության մեջ է՝ մետալուրգիա, նավթավերամշակում, տարբեր էլեկտրատեխնիկական արտադրություններ։

«Մենք տեսնում ենք մեծ պոտենցիալ մեր համայնքներում՝ դրանց զարգացման մեջ»։