Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

ՀՀ-ի համար Վենսի այցը ռազմավարական շրջադարձ չի նշանակում, սակայն փաստացի խրախուսում է՝ երկրի ստրատեգիական կողմնորոշման փոփոխությանն ուղղված Փաշինյանի քաղաքականությունը․ քաղաքագետ

Գոբլը բացահայտում է Վենսի այցի ռազմավարական ենթատեքստը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուերն Սուրենյանցը:

«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր ժամանում է Երևան՝ մեկնարկելով իր տարածաշրջանային շրջագայությունը, որի հաջորդ հանգրվանը լինելու է Բաքուն:

Ու մինչ մեր պսևդոարևմտամետները «վարդագույն» լեգենդներ են հյուսում այս այցի և Հայաստանի սպասվելիք «փրկության» մասին, Վաշինգտոնից լսում ենք այնպիսի բացահայտումներ, որոնք միայն խորացնում են մեր տագնապները:

2026 թ. փետրվարի 4-ին Osmanqizi English ալիքում հաղորդավարուհի Ժոան Լիսոսքիի և ամերիկացի վերլուծաբան, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի նախկին աշխատակից, «Պատուհան դեպի Եվրասիա» վերլուծական բլոգի հեղինակ Փոլ Գոբլի հարցազրույցը կարևոր մեկնաբանություն է Ջեյ Դի Վենսի՝ Ադրբեջան և Հայաստան նախատեսված այցի քաղաքական ու ռազմավարական նշանակության վերաբերյալ։

Պոլ Գոբլի գնահատմամբ՝ Ադրբեջանը Միացյալ Նահանգների համար առանցքային գործընկեր է։ Այն դիտարկվում է որպես տարածաշրջանային ինքնուրույն ուժ, որը փաստացի դուրս է եկել ռուսական վերահսկողության շրջանակից։ Բաքվի հետ քննարկումների առանցքում միաժամանակ մի քանի ռազմավարական ուղղություն է՝ Իրանի գործոնը, որտեղ Ադրբեջանը կարող է հանդես գալ որպես զսպող և տեղեկատվական գործընկեր,

Զանգեզուրի միջանցքը՝ որպես տարածաշրջանային հաղորդակցությունների բացման առանցքային նախագիծ,

Չինաստանի ազդեցության սահմանափակումը՝ հատկապես տրանսկասպյան ենթակառուցվածքների միջոցով։

Գոբլի տրամաբանության համատեքստում Ադրբեջանը Վաշինգտոնի համար ոչ թե ճնշման ենթակա պետություն է, այլ գործընկեր, որի հետ կառուցվում են գործարքային և երկարաժամկետ հարաբերություններ։

Գոբլի գնահատմամբ՝ Հայաստանի դերը այցի շրջանակում երկրորդական է։ Ջեյ Դի Վենսի այցը Երևանին ուղղված քաղաքական ազդակ է, որ Միացյալ Նահանգները չի հեռանում Հայաստանի օրակարգից։ Սա հատկապես կարևոր է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆոնին։

Այցը Հայաստանի համար նաև քաղաքական ապահովագրող գործոն է՝ ուղղված ներքին կայունության պահպանմանը և ռուսական ազդեցության հետագա նահանջին։

Կարճ ասած, Վենսի երևանյան այցն, ըստ Գոբլի տրամաբանության, ավելի շատ աջակցություն է Փաշինյանի թիմին՝ ԱԺ ընտրություններին ընդառաջ:

Հարցազրույցի ամենակտրուկ եզրակացություններից մեկն այն է, որ Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանին գրեթե զրկել է Հարավային Կովկասում ազդեցության իրական լծակներից։ Մոսկվան կարող է փորձել միջամտել տեղեկատվական կամ ներքաղաքական եղանակներով, սակայն չունի բավարար ռեսուրս՝ տարածաշրջանային գործընթացների ընթացքը վերահսկելու համար։

Փոլ Գոբլը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի վերջին քայլերը՝ Հայաստանի համար գազի և ցորենի մատակարարումները, գերիների ազատ արձակումը և այլ նախաձեռնությունները, պայմանավորված են սեփական շահերով, այլ ոչ թե Միացյալ Նահանգների ուղղակի ճնշմամբ։ Նույն տրամաբանության մեջ են տեղավորվում նաև Նախիջևանի նոր սահմանադրական մոտեցումները և ռուսական իրավաքաղաքական հղումներից հետևողական հրաժարումը։

Այս միտքն, ըստ էության, հաստատում է իմ և այլ գործընկերներիս այն պնդումները, որ Փաշինյանի իշխանությունը Հայաստանը ռուսական ուղեծրից դուրս է բերում՝ վերածելով Ադրբեջանի փաստացի ենթապետության:

Ջեյ Դի Վենսի այցը Ադրբեջան և Հայաստան Միացյալ Նահանգների նոր տարածաշրջանային ռազմավարության հստակ արտահայտությունն է։ Վաշինգտոնը ձգտում է միաժամանակ կառավարել Իրանի շուրջ ռիսկերը, սահմանափակել Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը, առաջ մղել տրանզիտային միջանցքները և Ադրբեջանին ամրապնդել որպես տարածաշրջանի հիմնական գործընկեր։

Հայաստանի համար այս այցը ռազմավարական շրջադարձ չի նշանակում, սակայն փաստացի խրախուսում է՝ երկրի ստրատեգիական կողմնորոշման փոփոխությանն ուղղված Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը:

Ստեղծված համատեքստը բացահայտում է ԱՄՆ–Հայաստան և ԱՄՆ–Ադրբեջան հարաբերություններում առկա կառուցվածքային անհամաչափությունը։

Բովանդակային քաղաքական և անվտանգային փոխհարաբերությունները, ըստ էության, ձևավորվում են Վաշինգտոն–Բաքու առանցքում, մինչդեռ Երևանը ներգրավվում է արդեն իսկ ձևավորված քաղաքական տրամաբանության շրջանակում՝ սահմանափակ մանևրային հնարավորություններով»,-գրել է Սուրենյանցը։