Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան

ԱՄՆ փոխնախագահ Վենսը` կգիշերի Հայաստանի ամենաշքեղ հյուրանոցում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱՄՆ գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցն արդեն հայտնի փաստ է։ ArmLur.am-ին հայտնի դարձավ այցի մինչ այժմ չհրապարակված մանրամասներ։ Մասնավորապես՝ թե որտեղ է գիշերելու ԱՄՆ փոխնախագահը և ինչ արժե այդ ընտրությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի փետրվարի 9-ին՝ մեկօրյա այցով, ապա 11-ին կլինի Բաքվում։ Միջազգային մամուլը գրում է, որ նա Երևան է ժամանելու Միլանից, որտեղ ընտանիքի հետ հետևում էր օլիմպիական խաղերին։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վենսը Երևանում կտեղավորվի Աբովյան 3/4 հասցեում գտնվող «The Alexander, a Luxury Collection, Yerevan» հյուրանոցում։ Սա առաջին լյուքս դասի հյուրանոցն է Հայաստանում։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի 165 քմ ընդհանուր մակերեսով «The Alexander Presidential Suite» նախագահական համարը, որն էլ, ըստ ամենայնի, կծառայի ԱՄՆ փոխնախագահին։

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ հյուրանոցի սենյակների արժեքները սկսվում են շուրջ 190 հազար դրամից և հասնում մինչև 1 մլն 800 հազար դրամի՝ կախված կատեգորիայից։

Ինչ վերաբերում է հյուրանոցի ընտրությանը, ապա ArmLur.am-ի տեղեկություններով՝ այն պայմանավորված է մի քանի գործոններով․ նախ՝ հյուրանոցը գտնվում է Հանրապետության հրապարակին անմիջապես հարակից հատվածում, ինչը հարմար է բարձր մակարդակի պաշտոնական այցերի համար, բացի այդ՝ անվտանգության տեսանկյունից կարևոր է այն հանգամանքը, որ հյուրանոցը պատկանում է միջազգային «Marriott International» միջազգային հյուրանոցային ցանցին, որը ամերիկյան ծագում և պատկանելություն ունի։

Նկատենք, որ ԱՄՆ գործող փոխնախագահներից մինչ այժմ որևէ մեկը Հայաստան պաշտոնական այց չի իրականացրել, ինչը այս այցին հաղորդում է խորհրդավորություն։

Ինչպես հայտնի է, նրանից առաջ Հայաստան են ժամանել 400-ից ավել ամերիկացի տարբեր պաշտոնյաներ․ նրանք էլ տեղակայվել են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Ամերիկացիների այցի նպատակը Սյունիքում կառուցվելիք «Թրամփի ուղի» ծրագրի մանրամասների տեղայնացումն ու քննարկումն է»։