Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը
IDBank-ը վերաբացել է «Նոր Նորք» մասնաճյուղը՝ ավելի ժամանակակից, հարմարավետ ու վերազինված։ Գայի պողոտա 17/1 հասցեում վերանորոգման աշխատանքներից հետո իր հաճախորդներին կրկին գրկաբաց սպասում է մասնաճյուղի ողջ անձնակազմը։
Նոր Նորք մասնաճյուղի ղեկավար Գևորգ Ճղլյանն ընդգծում է ֆիզիկական մասնաճյուղերի կարևորությունը հաճախորդների կյանքում․ «Իհարկե, թվային ուղիների և բանկինգի զարգացումը IDBank-ի ռազմավարական առանցքային նպատակներից է, բայց մենք չենք դադարում ֆիզիկապես մոտ լինել մեր հաճախորդներին՝ կարևորելով յուրաքանչյուր նոր բացվող, ինչպես նաև վերաբացվող մասնաճյուղի հարմարավետությունը, ներկայանալի տեսքն ու սպասարկման բարձր որակը։ Ուրախ ենք կրկին Նոր Նորքի մեր հաճախորդներին ողջունել իրենց հարազատ դարձած հասցեում», - նշեց Գևորգ Ճղլյանը։

Վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով` Նոր նորքում բանկը շատ հաճախորդներ ունի, որոնք շարունակում են սիրով սպասարկվել հենց մասնաճյուղում․ «IDBank-ը շարունակում է մասնաճյուղերի վերազինումն ու կատարելագործումը։ Մասնաճյուղում այժմ առավել հարմարավետ, լուսավոր ու գեղեցիկ միջավայրում մեր հաճախորդները կարող են կատարել բոլոր բանկային գործարքները, օգտվել IDBanking 24/7 շուրջօրյա սպասարկման գոտուց, որի միջոցով կարող են ընդամենը մի քանի հպումով կատարել բոլոր ֆինանսական գործարքները», - ասաց Արթուր Քոչարյանը։
IDBank-ից հիշեցնում են, որ բանկային բոլոր գործարքները կարելի է կատարել նաև առցանց՝ IDBanking.am առցանց հարթակով կամ Idram&IDBank հավելվածով․ վերջինս ունի անհպում QR-վճարումներ ընդունող վաճառակետերի ամենալայն ցանցը Հայաստանում՝ ավելի քան 26․000 վաճառակետ, որոնցից 11․000-ում առկա է նաև Rocket Line 0% թվային ապառիկով վճարման հնարավորությունը, ինչպես նաև 1000-ից ավելի առցանց խանութներ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան