Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Մամուլի տեսություն

Ինչ է որոշվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր գործով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հունվարի 23-ին Արմավիրի մարզի դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանը հեռացել է առանձին սենյակ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր քրեական գործով դատավճիռ կյացնելու նպատակով: Սակայն Հունվարի 26-ին լրացուցիչ դատալսումներ է նշանակել։ Դատելով իրավիճակից կամ դատավորը քրեական գործով որոշ հարցերի պատասխան չի ստացել եւ դրանք վերջնական ստանալու համար լրացուցիչ լսումներ է նշանակում կամ միգուցե այլ մտավախություններ ունի վերջնական որոշում կայացնելու հարցում։ Նկատենք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի քրեական գործը քննում է դատավոր Հրաչյա Մեխակյանը, որ Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի փեսան։ Կաշկանդվա՞ծ է քրոջ որդին կամ հայտնի փեսան ՔՊ-ականների հարազատների քրեական գործերով, թե ոչ, ցույց կտա ժամանակը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի դատարանը որոշել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցների համակցությունը՝ գրավը՝ 2 միլիոն ՀՀ դրամի չափով և բացակայելու արգելքը թողնել անփոփոխ, իսկ այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը չերկարաձգել և փոխարինել վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցով։

ArmLur.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք պահելու համար: Մկրտիչ Մկրտչյանը ձերբակալվել էր Օգոստոսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) եւ 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։ Փաստացի նախաքննական մարմինը բավարարվեց միայն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը ապօրինի զենքի գործով մեղադրյալի կարգավիճակ տալ, իսկ թմրանյութի թեման ծածկադմփոց արեցին»։