Օլիմպիական վեճը լուծեցին ՀՀ արժանապատվության հաշվին
Բրիտանական «The Guardian»-ը գրում է, թե Հայաստանի և Ադրբեջանի «օլիմպիական» վեճը լուծվել է։ Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է հայտնել ձմեռային օլիմպիական խաղերում այդ ստեղծագործությունն օգտագործելու կապակցությամբ։
Ու թեև «Արցախը» պարզապես երաժշտություն է՝ առանց բառերի, Բաքվում կարծում են, որ այն «քաղաքական և անջատողական ենթատեքստ» ունի։ Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ անընդունելի է այս հարթակն օգտագործել քաղաքական նպատակներով, և պետք է քաղաքական չեզոքություն պահել։ «Օլիմպիական խաղերը խաղաղության, բարեկամության և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի խորհրդանիշ են»,– ասել է հանձնախումբը՝ որոշելով, որ «Արցախ» անվան փոխարեն կհայտարարվի «երաժշտությունը՝ Արա Գևորգյանի»։ Արա Գևորգյանն «Արցախ» ստեղծագործությունը թողարկել է 1999 թ., և այն մշտապես հնչել է տարբեր հարթակներում, այդ թվում՝ մարզական։
Այս անգամ էլ հեղինակը թույլատրել էր, որ Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Ռախմանինը օգտագործեն իր ստեղծագործությունն իրենց կատարման ընթացքում։ «Արցախ» բառից ընկնավորող Ադրբեջանն էլ անհապաղ բողոք էր ներկայացրել։ Բնական է, ՀՀ խամաճիկ իշխանությունները որևէ կերպ չեն աջակցել մեր գեղասահորդներին այս հարցում։ Ավելին՝ դեռ շաբաթներ առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը քննադատել էր դահուկորդ Միքայել Միքայելյանին, որ վերջինս առաջնության ժամանակ կպչուն ժապավենով փակել էր գովազդատուի «Ադրբեջան» գրառումն իր համազգեստի վրայից։ Ահա այսպես Ադրբեջանը պարտադրում է իր պահանջները, իսկ ՀՀ իշխանությունները՝ ոտատակ տալով սեփական երկրի արժանապատվությունը, պարում են Բաքվի դուդուկի տակ։
Տաթևիկ Բադալյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...