Վենսի տարածաշրջան այցը ֆիքսվեց ու կհիշվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի տհաճ դրվագով՝ գրառում անելու, այն ջնջելու և անչափ տհաճ խմբագրումով կրկին տեղադրելու հանգամանքով․ Աբրահամյան
Հայոց ցեղասպանության ճանաչման և, առհասարակ, մեր ժողովրդի հետ մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործության հարցը քաղաքական, անվտանգային, իրավական կամ բարոյական գործոններից բացի նաև շատ զգայուն թեմա է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Թեև ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջան այցին տարբեր որակումներ տրվեցին, սակայն այն ֆիքսվեց ու կհիշվի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցի տհաճ դրվագով՝ գրառում անելու, այն ջնջելու և անչափ տհաճ խմբագրումով կրկին տեղադրելու հանգամանքով։
Տարբեր մեկնաբանություններ տեսա այդ քայլի շարժառիթների վերաբերյալ, այդ թվում՝ պաշտոնական արձագանքը․ աղմուկը կկանգնի, սակայն վերքը դեռ շատ երկար կարյունահոսի։
Ուզում եմ հիշեցնել, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի հիմքում երկար տարիներ դրված է եղել նաև անվտանգության բաղադրիչը, և պատմական փաստերի հերքումը, խեղաթյուրումը կամ շրջանցումը մշտական սպառնալիք են հայ ժողովրդի համար»,-գրել է Աբրահամյանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...