Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 1-ից պարտադիր էր դառնում աշխատանքային պայմանագրերի կնքումը էլեկտրոնային եղանակով: Սակայն, հասկանալով, որ հերթական անգամ «բարեփոխումները» տապալել են, կամ, ինչպես ասում են, «գցել են ոտքներին», կառավարությունը շատ արագ փոփոխություններ նախաձեռնեց համապատասխան օրենքում և ժամկետը հետաձգեց մինչև 2027 թ. հունվարի 1:
Բանն այն է, որ, ինչպես օրերս աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը խոստովանեց, մոտ 200 հազար մարդ այսօր չունի նույնականացման քարտ, իսկ դրանց ձեռքբերման գործընթացում լուրջ խնդիրներ կան, մեծ հերթեր են գոյացել: Ավելին, Արսեն Թորոսյանը նաև շեշտեց, թե «քանի որ նոր նույնականացման քարտերի ու նոր անձնագրերի համակարգ ենք ներդնում, որը պետք է գործարկվի այս տարի՝ ավելի ուշ, այստեղ նորից խնդիր է առաջանում այս պահին տրամադրվող եւ ապագայում տրամադրվելիք ID քարտերի բալանսի միջև»: Մի խոսքով, հերթական քաոսը:
Բայց պատճառը միայն սա չէ: Օրենքի ընդունումից հետո առաջ են եկել նաև այլ խնդիրներ, որոնք շտկելու համար էլ առաջարկվել են այլ փոփոխություններ ևս: Մասնավորաբար, ըստ նոր կարգավորման, օտարերկրացիների հետ աշխատանքային պայմանագրերը կնքվում են թղթային եղանակով՝ պայմանով, որ նրանք ՀՀ-ում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո եռամսյա ժամկետում կնքված պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրում են աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ: Մյուսը վերաբերում է նրան, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող անձի հետ (որը փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում) աշխատանքային պայմանագիրը կկնքվի թղթային եղանակով (այդ թվում՝ փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով)՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում չգտնվող անձինք չեն կարող ստանալ էլեկտրոնային թվային ստորագրություն: Սա էական փոփոխություն է, քանի որ խնդիրներ էին առաջացել թե՛ ներկա գտնվելու, թե՛ ռեզիդենտության տեղեկանքի առումով, որովհետև վերջինս պետք է ունենա նոտարական հաստատում, որը էլեկտրոնային եղանակով իրականացնել հնարավոր չէ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան