Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Հասարակություն

Եւ ահա եկել հասել է ժամանակը, որ ամեն մի կեղտ կոչված բան հեռացնենք մեզանից

Սամվել դպիր Գրիգորյանը գրում է․

«Այսօր «Սրբոց Վարդանանց զօրավարացն մերոց` հազար երեսուն եւ վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին» տոնն է:

Իսկ Վարդան Մամիկոնյանի զարդաքանդակով այս դուռը զարդարում էր գերված Արցախում մնացած եկեղեցիներից մեկի մուտքը:

Վարդան Մամիկոնյանի կոչը պատերազմից առաջ․․․

«Շատ պատերազմներ եմ մղել ես, եւ դուք էլ ինձ հետ, տեղ կար, որ քաջաբար յաղթեցինք թշնամիներին, տեղ էլ կար, որ նրանք յաղթեցին մեզ. բայց աւելի շատն այն է, որ յաղթող ենք դուրս եկել եւ ոչ թէ յաղթուած:

Բայց այդ բոլորը մարմնաւոր պարծանք էր, որովհետեւ անցաւոր թագաւորի հրամանով էինք մարտնչում: Ով փախչում էր, վատանուն էր երեւում աշխարհում եւ նրանից անողորմ մահ էր ստանում. իսկ ով քաջութեամբ առաջ էր ընկնում, քաջ անուն էր ժառանգում եւ մեծամեծ պարգեւներ էր ստանում անցաւոր եւ մահկանացու թագաւորներից: Եւ մեզնից ամէն մէկս էլ ահաւասիկ շատ վէրքեր ու սպիներ ունենք մեր մարմինների վրայ, եւ ուրիշ շատ քաջութիւններ էլ են եղել, որոնց համար եւ մեծամեծ պարգեւներ են ստացուել: Անարգ ու անօգուտ եմ համարում այդ քաջութիւնները եւ ոչինչ բաներ՝ այդ բազմաթիւ պարգեւները, որովհետեւ բոլորն էլ ոչնչանալու են:

Իսկ արդ՝ եթէ մահկանացու հրամանատուի համար այնպիսի քաջ գործեր էինք կատարում, ինչքա՛ն աւելի եւս (պէտք է կատարենք) մեր Անմահ Թագաւորի համար, որ Տէրն է կենդանիների եւ մեռելների եւ բոլոր մարդկանց դատելու է իրենց գործերի համեմատ: Չէ որ եթէ խիստ շատ ապրելով ծերանանք, միեւնոյն է՝ այս մարմնից պէտք է բաժանուենք, որպէսզի մտնենք կենդանի Աստծու մօտ, որից այլեւս չպէտք է բաժանուենք:

Արդ, աղաչում եմ ձեզ, ո՛վ իմ քաջ նիզակակիցներ. մանաւանդ որ ձեզանից շատերը քաջութեամբ ինձնից աւելի լաւ էք եւ հայրենական գահի պատուով՝ աւելի բարձր. բայց երբ ձեր յօժար կամքով ինձ կարգեցիք ձեզ առաջնորդ եւ զօրագլուխ, թող իմ խօսքերը ախորժալուր եւ բաղձալի թուան մեծերիդ ու փոքրերիդ ականջներին: Չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմութիւնից եւ ոչ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դէմ թիկունքներս դարձնենք, որպէսզի եթէ Տէրը յաղթութիւնը մեր ձեռքը տայ, ոչնչացնենք նրանց զօրութիւնը, որպէսզի բարձրանայ ճշմարտութեան կողմը, իսկ եթէ հասել է ժամանակը մեր կեանքը Սուրբ մահով աւարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թէ արիութեան ու քաջութեան մէջ վախկոտութիւն չխառնենք:

Մանաւանդ ես չեմ մոռացել եւ յիշում եմ, թէ ինչպէս ես եւ ձեզանից ոմանք այն ժամանակ անօրէն իշխանին խաբեցինք-մոլորեցրինք, ինչպէս մի անպիտան մանուկ տղայի, երբ երեսանց նրա ամբարիշտ կամքը իբր կատարեցինք, բայց Տէրն Ինքը վկայ է մեզ, թէ ծածուկ մտադրութիւններով ինչպէս անբաժան ենք մնացել Նրանից: Այս դուք ինքներդ էլ գիտէք, որ հնարներ էինք փնտռում ազատելու մեր սիրելիներին, որոնք մեծ նեղութեան մէջ էին, որպէսզի նրանց հետ միասին մարտի մէջ մտնելով՝ կռուենք անօրէն իշխանի դէմ հայրենի Աստուածատուր օրէնքների համար: Եւ երբ նրանց չկարողացանք որեւէ կերպ օգնել, թող անհնար լինի, որ մարմնաւոր սիրոյ համար Աստծուն մարդկանց հետ փոխանակենք:

Իսկ արդ՝ երկու եւ երեք կռիւների մէջ Ինքը՝ Տէրը մեծ զօրութեամբ օգնեց մեզ, այնպէս որ քաջութեան անուն ժառանգեցինք եւ արքունի զօրքը չարաչար ջարդեցինք, մոգերին էլ անողորմ կերպով կոտորեցինք եւ կռապաշտութեան պղծութիւնը մի քանի տեղերից սրբեցինք, թագաւորի անօրէն հրամանը ջնջեցինք-ոչնչացրինք, ծովի խռովութիւնն իջեցրինք, լեռնացած ալիքները դաշտացան, բարձրադէզ փրփուրն սպառուեց, գազանացած զայրոյթը դադարեց:

Նա, որ ամպերի վրայից էր որոտում, ընկճուած՝ իր սովորական բնութիւնից էլ ցած իջաւ՝ մեզ հետ խօսելով: Նա, որ խօսքով ու հրամանով էր ուզում կատարել իր չարութիւնը Սուրբ Եկեղեցու վերաբերմամբ, այժմ աղեղով ու նիզակով ու սրով է կռւում: Նա, որ կարծում էր, թէ մենք քրիստոնէութիւնն իբրեւ զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանում մեզ փոխել, ինչպէս մարմնի գոյնը (չի կարելի փոխել), գուցէ այլեւս չկարողանայ էլ մինչեւ վերջը: Որովհետեւ սրա հիմքերը հաստատ կերպով դրուած են անշարժ վէմի վրայ, ո՛չ թէ երկրի վրայ, այլ վերեւում՝ երկնքում, ուր ո՛չ անձրեւներ են գալիս, ո՛չ քամիներ փչում եւ ո՛չ էլ հեղեղներ յարուցանում: Եւ մենք էլ, թէպէտեւ մարմնով երկրի վրայ ենք, բայց հաւատով երկնքում ենք հաստատուած, որտեղ ոչ ոք չի կարող հասնել Քրիստոսի անձեռագործ շինուածքին: Հաստատ մնացէք մեր անդրդուելի Զօրագլխի վրայ, որ երբեք չի մոռանայ ձեր քաջագործութիւնները: Ո՛վ քաջեր, մեզ համար մեծ շնորհ է այս, որ Աստուած կատարեց մեր բնութեան միջոցով, որի մէջ եւ մեծապէս երեւում է Աստծու զօրութիւնը: Որովհետեւ եթէ ուրիշներին կոտորելով Աստուածային օրէնքների համար մեզ պարծանք ժառանգեցինք եւ մեր ազգատոհմի քաջ անունը Եկեղեցուն թողինք, եւ վարձի ակնկալութիւնը Տիրոջից է, որ պահուած է մեզնից ամէն մէկի համար՝ իր սրտի յօժարութեան եւ կատարած գործերի համեմատ, ինչքա՛ն աւելի եւս, եթէ մենք մեռնենք մեր Տէր Յիսուս Քրիստոսի մեծ վկայութեան համար, որ նոյնիսկ երկնաւոր հրեշտակներն են ցանկանում, եթէ հնար լինէր: Եւ որովհետեւ այս պարգեւները ոչ թէ բոլորին է պատշաճ, այլ ում համար պատրաստում է բարերար Տէրը, մեզ էլ այս պատահեց ո՛չ թէ մեր արդար գործերի համար, այլ աննախանձ Պարգեւատուի կողմից. ինչպէս որ ասում էլ է Սուրբ Կտակարանում. «Ուր աւելի եղաւ մեղքը, այնտեղ էլ աւելացան Աստծու շնորհները»:

Եւ խիստ յարմար է գալիս մեզ այս պատգամը. ինչպէս որ մեծ չափով ամբարիշտ երեւացինք մարդկանց, կրկնապատիկ չափով արդարացած կ՛երեւանք մարդկանց ու հրեշտակներին եւ ամէնքի Հօրը: Որովհետեւ չէ որ այն օրը, երբ մարդիկ լսեցին մեր ամբարիշտ գործը, շատ արտասուք թափուեց Սուրբ Եկեղեցում, եւ է՛լ աւելի շատ՝ մեր սիրելիների մէջ: Մինչեւ անգամ մեր ընկերները զայրացած՝ սրով էին սպառնում մեզ եւ կամենում էին դառն մահով պատժել մեզ, եւ մեր ծառաները խրտնում-փախչում էին մեզանից: Հեռաւոր մարդիկ էլ, որոնք լսել էին մեր քրիստոնէութեան անունը, տեղեակ չլինելով մեր մտադրութիւններին, ողբ ասելով՝ անդադար սուգ էին անում մեզ վրայ եւ անգիտութեամբ շատ անարգական բաներ էին խօսում մեր մասին: Եւ ինչ որ ամէնից մեծն է՝ կ՛ասեմ. ո՛չ միայն մարդիկ երկրի վրայ, այլեւ հրեշտակները երկնքում իրենց երեսները շուռ տուին մեզնից, որպէսզի տխուր դէմքերով չնայեն մեզ:

Եւ ահա եկել հասել է ժամանակը, որ ամէն մի կեղտ կոչուած բան հեռացնենք մեզանից: Այն ժամանակ իբրեւ մի վշտալից սգաւոր՝ հոգով ու մարմնով տրտմած էինք, այսօր երկուսով էլ զուարթացած ու զգաստացած՝ առհասարակ խելամիտ ենք դարձել. որովհետեւ բարերար Տիրոջն էլ տեսնում ենք մեզ հետ իբրեւ առաջնորդ. մեր Զօրավարը մարդ չէ, այլ բոլոր մարտիրոսների Զօրագլուխը:

Վախը թերահաւատութեան նշան է. թերահաւատութիւնը մենք վաղուց ենք մերժել մեզանից. նրա հետ թող վախն էլ փախչի մեր մտքերից ու խորհուրդներից»: