Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Հասարակություն

Գլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել քրեական քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 11-ին ամփոփվել են Արմավիրի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արմավիրի մարզի դատախազ Սևակ Պողոսյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Սևակ Պողոսյանը, ներկայացնելով Արմավիրի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին Արմավիրի մարզում նախաձեռնվել է 3669 քրեական վարույթ (2024 թվականին՝ 3671 քրեական վարույթ):

Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 1310 քրեական վարույթ՝ 1345 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 1307 քրեական վարույթ՝ 1374 անձի վերաբերյալ): Նշված վարույթներից 92-ը ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ են:

Այս համատեքստում Արմավիրի մարզի դատախազն ընդգծել է, որ 2025 թվականին մարզում գրանցված սպանության բոլոր 7 դեպքերը բացահայտված են, դրանցից 5-ն ուղարկված են դատարան:

2025 թվականին դատարաններում ավարտվել է 1050 քրեական գործ՝ 1085 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 986 քրեական գործ՝ 1050 անձի վերաբերյալ):

Արմավիրի մարզի դատախազի տեղեկացմամբ, 2025 թվականին քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 171 միլիոն 293 հազար դրամ:

Պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում կատարված  աշխատանքների արդյունքում 2025 թվականին վերադարձվել է 6 միլիոն 750 հազար դրամ, դատարան է ներկայացվել 8 քաղաքացիական հայց. բոլոր հայցերը դատարաններում քննության փուլում են: Հայցերից բացի, պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության կողմից իրականացվում է 12 ուսումնասիրություն:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ի թիվս այլնի, մի շարք հանձնարարականներ է տվել մարզի դատախազին և դատախազության դատախազներին՝ ուղղված մարզում քրեական քաղաքականությունը խստացնելուն, հանցավորության կանխարգելմանն ու բացահայտմանը, ինչպես նաև պետական և համայնքային շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելուն: