Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի Չինաստանի իշխանությունները պլանավորում են արգելել արևային վահանակների սարքավորումների առաքումը ԱՄՆ
Գնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանՃակատագրական հայտարարությունՍերբիայի նախագահը հայտնել է հնարավոր հրաժարականի մասինԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը. Մարիաննա ՂահրամանյանԷդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի էՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավըՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ ԾառուկյանԿյանքից հեռացել է 18-ամյա Ալեքսանդր Ղազարյանը․ ծնողը մեղադրում է հայաստանյան կրթական, բժշկական և հանրային համակարգինԱրամ Վարդևանյանի ելույթը Ավան վարչական շրջանում. Տեսանյութ Մայիսի 28֊ին ո՞ւմ անկախության օրն ես շքերթ անում. Արշակ ԿարապետյանՎթար է եղել Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայումԽորհրդարան անցնելուց հետո, եթե նախագահը հրաժարական չտա՝ իմպիչմենտի ենք ենթարկելու նրան. Էդմոն ՄարուքյանՇաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnhԵվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Այս իշխանությունը 8 տարի կռվում է մեր եկեղեցու դեմ, Ուժեղ Հայաստանում դա չի լինելու․ Ավետիք Չալաբյան Քամին և արևը պատմության մեջ առաջին անգամ շրջանցել են գազին Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՀՀ ՊՆՕրերս կայացավ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի սիրողական ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպումըԵրբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ հարգալից աշխատանքային հարաբերություններ ինձ պիտակավորում են որպես ռուսամետի. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

ԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր Ավետիսյան

ԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ...
 
Այո՛, Հայաստանում այսպես կոչված պրոռուսական, այսինքն՝ իրականում Հայաստանի պետական շահերը գիտակցող, հայ-ռուսական հարաբերությունների անփոխարինելիությունը Հայաստանի անվտանգության և մեր տարածաշրջանի խաղաղության հարցում գիտակցող քաղաքական ռեալ ուժ չկա։ Կան փոքր թվով անհատներ, ովքեր սա հասկանում են, բայց առաջատար քաղաքական ուժերը սա կամ չեն ուզում հասկանալ, կամ իրենք էլ կարծում են, որ հնարավոր է երկու լարի վրա խաղալ, և սա է պատճառը, որ ես կոչ եմ անում այն քաղաքական ուժերին, որոնք իբր ընդդիմություն են գործող իշխանությանը, բայց իրենք էլ համարում են, որ գեոպոլիտիկ նման լարված իրավիճակում հնարավոր է երկու լարի վրա խաղալ, միանալ գործող իշխանությանը և նրա հետ միասին խաղալ երկու լարի վրա՝ ազատելով ընդդիմադիր դաշտը, որպեսզի իրականում ձևավորվի հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունն ընդգծող նոր որակի ընդդիմություն, որն էլ առաջ կքաշի տարածաշրջանում խաղաղության և Հայաստանի անվտանգության ճարտարապետության կարևորությունը և թույլ չի տա Արևմուտքին քանդելու մեր տարածաշրջանում ձևավորված ռուսական անվտանգության ճարտարապետությունը, որը փաստացի Հայոց պետականության անկախության և անվտանգության միակ երաշխիքն է։
 
Ցավոք սրտի, Սամվել Կարապետյանի կողմից ձևավորված քաղաքական ուժը ևս այսպես ասած պրոռուսական չէ, հայ-ռուսական հարաբերությունների անփոխարինելիությունը կարևորող ուժ չէ։ Նա ևս խոսում է երկու լարի վրա խաղալու մասին, նա ևս առաջ է քաշում տարօրինակ մոտեցում անվտանգության ճարտարապետության տեսանկյունից՝ համարելով, որ մեր մեկից ավելի անվտանգության երաշխավորներ են պետք խաղաղության համար, ինչը, համենայն դեպս, այսօրվա աշխարհաքաղաքական գործընթացներում, իսկ իմ կարծիքով՝ առհասարակ վերջին 300 տարիների ընթացքում, մեր տարածաշրջանում ուղղակի անհնար է։
 
Ուղղակի Հայաստանում իշխանությունը ձևավորում է մթնոլորտ, թե իբր Հայաստանում կան պրոռուսական ուժեր, որոնք առաջ են քաշում Ռուսաստանի շահերը, բայց սրանք ֆեյք օրակարգեր են, քանի որ Հայաստանում գործող քաղաքական համակարգում իրականում պրոռուսական ուժեր չկան։ Եթե լինեին նման ուժեր, նրանք կգիտակցեին, որ պրոռուսականությունը Հայաստանում դա պրոհայաստանյան տեսակետ է, որ լինել պրոռուսական՝ նշանակում է լինել պրոհայաստանյան, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի շահերը բոլոր հարցերում նույնական են, և նման ուժերը ոչ թե կխաղային երկու լարի վրա, այլ կկանգնեին գյուղ առ գյուղ, տուն առ տուն՝ մեր ժողովրդին համոզելու, բացատրելու և հիմնավորելու, որ չի կարելի քանդել Ռուսաստանի կողմից ձևավորված անվտանգության ճարտարապետությունը, չի կարելի թույլ տալ, որ Արևմուտքը քիթը խոթի մեր տարածաշրջանային խնդիրներին, և, այո՛, մեր տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ունենալու համար մենք պետք է հետևեինք Ռուսաստանի առաջարկին՝ 3+3 ձևաչափով, մեր ռեգիոնալ խաղացողներով լուծեինք մեր անվտանգության խնդիրները։ Հակառակ պարագայում, Արևմուտքը մեր տարածաշրջանում ձևավորելու է նոր օջախներ՝ Ռուսաստանի հանդեպ գեոպոլիտիկ հաղթանակ ունենալու իր գործընթացում, և մեր տարածաշրջանը դարձնելու է հերթական Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ մղվող իր պայքարում։
 
 Մարդկության քաղաքական մտքի մեծագույն հանճարներից մեկը՝ Օտտո ֆոն Բիսմարկը, մի առիթով ասում էր՝ երբ սպիտակ և սև թիթեռներին դնում են մի տարրայի մեջ, նրանք իրար հետ չեն կռվում, իսկ երբ տարրան ինչ-որ մեկը շարժում է, նրանք սկսում են անկանոն՝ մեկը մյուսի հետ կռվել, և այս դեպքում թշնամիները ոչ թե սև և սպիտակ թիթեռներն են, այլ այն ուժը, որը շարժում է տարրան։ Հիմա Արևմուտքը շարժում է մեր տարածաշրջանը՝ միջամտելով մեր տարածաշրջանի անվտանգության խնդիրներին, ստեղծելով հակառուսականության գործոններ, որպեսզի մեր տարածաշրջանը դարձնի Ռուսաստանի համար գլխացավանք, Ռուսաստանի համար հերթական Ուկրաինա՝ իր բոլոր բացասական հետևանքներով։
 
Ժամանակն է Հայաստանում միավորելու հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը հասկացող անհատներին և այդ միավորի միջոցով մեր ժողովրդին բացատրել, որ առանց Ռուսաստանի մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, որ առանց Ռուսաստանի, և Արևմուտքի միջամտության պարագայում, մեր տարածաշրջանում լինելու են միայն պատերազմներ, անկայունություններ՝ իրենց բոլոր բացասական հետևանքներով հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար։
Նորից եմ ուզում կրկնել՝ Հայաստանի երրորդ Հանրապետությունում պրոռուսական իշխանություն չի եղել։ Հայաստանի բոլոր իշխանությունները իրենց լուման են ներդրել Հայաստանը դեպի Արևմուտք տանելու և հայ-ռուսական հարաբերությունները թուլացնելու գործում, և արդյունքում մենք այսօր հայտնվել ենք այն կետում, որ արդեն Արևմուտքը, առանց որևէ քողարկման, բացեիբաց միջամտում է մեր տարածաշրջանի ներքին գործերին, մասնավորապես նաև Հայաստանի ներքին գործերին, և ունի մեկ նպատակ՝ քանդել Ռուսաստանի ձևավորած անվտանգության ռեգիոնը, անվտանգության ճարտարապետությունը և այս ռեգիոնը օգտագործել գեոպոլիտիկ իր պայքարում Ռուսաստանի դեմ։
 
Ի դեպ, եկեք ֆիքսենք՝ երրորդ Հանրապետության ընթացքում պրոռուսական, այսինքն՝ հայկական շահերի գործիչ, եղել է միայն մեր սիրելի Կարեն Դեմիրճյանը։
 
Մհեր Ավետիսյան