«Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ գործի է դրվել իշխանական պատժիչ մեքենան. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նախընտրական ակտիվ աշխատանքների մեջ է, բոլոր համայնքներում գրասենյակներ են բացում, հանդիպումներ ունենում, թիմ հավաքում, ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալել, ինչը խիստ անհանգստացնում է իշխանություններին։ «Ուժեղ Հայաստան»-ի դեմ ագրեսիվ հակաքարոզչություն իրականացնելուց զատ, իշխանական պատժիչ մեքենան է նաեւ գործի անցել։
Տեղեկություններ ունենք, որ իշխանության տարբեր օղակներից փնտրում-գտնում են բոլոր այն սեփականատերերին, որոնք վարձակալությամբ գրասենյակներ, տարածքներ են տրամադրում Կարապետյանի թիմին, համագործակցում են նրանց հետ, եւ փորձում են ճնշումներ բանեցնելով՝ ստիպել, որ հետ կանգնեն նոր քաղաքական ուժի հետ համագործակցելուց։ Անգամ սկսել են ստուգել անշարժ գույքի, գրասենյակների տարածքների սեփականության օրինականությունը, փորձելով վախի մթնոլորտ ստեղծելով՝ մարդկանց հետ պահել ընդդիմադիր շարժմանն աջակցելուց։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան