ՀՀ գործող իշխանն այժմ փորձում է ամբողջացնել օտարի հրահանգած «հիբրիդային» զավթումը մեր պետության
Խառնակ ու ձախորդ օրեր ենք ապրում: «Հիբրիդ» է՝ բոլորը բոլորի դեմ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Ժամանակին սլաքը Ռուսաստանի վրա էր, հիմա արդեն՝ Եվրոպան, Ամերիկան, շատ ուրիշներ: Բայց, առաջին հերթին, Հայաստանի Հանրապետության իր սեփական լեգիտիմությունը սպառած գործող իշխանն է, ով այժմ փորձում է ամբողջացնել օտարի հրահանգած «հիբրիդային» զավթումը մեր հայրենիքի, պետության, ինքնիշխանության և համայն ժողովրդի:
Որ Անկարա-Բաքու շառավղի ժառանգորդն է՝ փույթ չէ, այլ մանրիկ նրբություն. իր կյանքի կոչումն է դարձել: Իսկ ԵՄ-ն փող է առաքում, իր «քաղաքական համայնքի» միջոցառումն է գումարում Երևանում՝ ի սատարումն նրա:
ԱՄՆ-ի մարդն էլ՝ կարմիր գծերը «հեչ», պաշտոնապես աջակցություն (endorsement) է հռչակում, օրիգինալ Ցեղասպանությունը ջնջում է, նորագույնը՝ արդարացնում, և ոչինչ, ոչ մի շոշափելի արդյունք ռազմագերիների ու քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում: Այն էլ՝ նվաճված, քարոզված «խաղաղության» այս շրջանում:
Եվ էն մեկը, որ հիմա վերընտրություն է տենչում, շարունակում է կրել խարանը արդեն պաշտոնապես «դատապարտված» հայ առաջնորդների և քաղաքացիների, կորսված հազարավոր կյանքերի, հայրենազրկված մի ողջ ազգի, բռնակցված պետական տարածքի:
Ծիծեռնակաբերդ անգամ թեկուզ մեկ պատվիրակ գործուղելու ուժը չի պատում: Ոչ մի խոսք հայոց իրավունքի մասին, օտարի շահն է գերիշխում միայն:
Մնացինք մենք, ուրեմն, մեր դրոշակն ու մշտամնա վերջին ճակատամարտը:
Մեր գալիքն է. հնարավոր է՝ դաժան, սակայն՝ հավերժ Եռագույն:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...