Մեր վրդովմունքն ու խոր մտահոգությունն ենք արտահայտում Բաքվում հայ գերիների դատավճիռների վերաբերյալ
Սոցիալիստական ինտերնացիոնալն իր վրդովմունքն ու խոր մտահոգությունն է արտահայտում փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանի կողմից հայտարարված որոշման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքում դեռևս պահվող և նախկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ձերբակալված 19 հայ կալանավորներից 15 -ի նկատմամբ երկարատև ազատազրկման պատիժների նշանակման վերաբերյալ։
Այս վճիռը, որը ներառում է հինգ ցմահ ազատազրկման դատավճիռ, հակասում է խաղաղության և հաշտեցմանն ուղղված ջանքերի ոգուն։
Մենք արձանագրում ենք այն փաստը, որ ադրբեջանական ղեկավարությունը, ստորագրելով Վաշինգտոնի հռչակագիրը, կատարել է կարևոր քայլ՝ առաջին անգամ տասնամյակների ընթացքում թույլ տալով բեռների տարանցումը իր տարածքից դեպի Հայաստան։ 2026 թվականի հունվարին ազատ են արձակվել չորս հայեր, որոնք Ադրբեջանում կրում էին ազատազրկման պատիժներ՝ 2020 և 2023 թվականներին ձերբակալվելուց հետո։
Այս ոգով, միացնելով մեր ձայնը միջազգային այլ կառույցների ձայնին՝ մենք դիմում ենք ադրբեջանական իշխանություններին՝ առաջիկայում զարգացնելու ներկայիս դրական դինամիկան և ազատ արձակելու Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բոլոր հայ կալանավորներին։ Նման քայլը կհանդիսանա բարի կամքի նշանակալի դրսևորում և էապես կնպաստի կայունությանը Հարավային Կովկասում։
Սոցիալիստական ինտերնացիոնալը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է սոցիալ-դեմոկրատական, սոցիալիստական և աշխատավորական կուսակցություններ։ Այն միավորում է 132 քաղաքական կուսակցություններ եւ կազմակերպություններ ավելի քան 100 երկրներից՝ բոլոր մայրցամաքներից։ ՀՅԴաշնակցության համապատասխան կառույցները լիիրավ անդամներ են Սոցիալիստ ինտերնացիոնալ կանանց (SIW) և Սոցիալիստ երիտասարդության համաշխարհային միության (IUSY) մեջ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան