Հասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակից
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս օրերին ներքին քվեարկություն է իրականացնում՝ պարզելու, թե առաջադրված 274 թեկնածուներից ով որ հորիզոնականում է լինելու ընտրական ցուցակում։ Ընտրությունը, բնականաբար, վերաբերում է ընտրական ցուցակի առաջին մասին։
Երկրորդ մասը, որ վերաբերում է ազգային փոքրամասնություններին, ՔՊ-ն քննարկելու մտադրություն չունի։ Ըստ ՀՀ Սահմանադրության՝ ազգային փոքրամասնությունները մեկական տեղ ունեն խորհրդարանում։ 2021 թ. արտահերթ ընտրություններով ՔՊ-ին բաժին հասան ազգային փոքրամասնություններին հատկացվող չորս տեղերից երեքը, իսկ ասորական համայնքից պատգամավոր Արսեն Միխայլովին նշանակեցին վարչապետի օգնական։
Մեր տեղեկություններով, ՔՊ-ում մտադիր են եզդիական համայնքից կրկին առաջադրել Ռուստամ Բաքոյանի, ռուսական համայնքից՝ Ալեքսեյ Սանդիկովի թեկնածությունը։ Իսկ քրդական և ասորական համայնքներից թեկնածուներին փոխել։ Քրդական համայնքից պատգամավորը Կնյազ Հասանովն էր, ով պատգամավոր է եղել նաև ՀՀԿ ցուցակով, 2018-ին էլ պատգամավոր էր դարձել ՔՊ ցուցակով։
Այժմ քրդական և ասորական համայնքներին առաջարկել են այլ, ավելի երիտասարդ թեկնածուներ առաջադրել՝ նշելով, թե կասկածներ ունեն Հասանովի ու Միխայլովի վերաբերյալ։ Արսեն Միխայլովը կշարունակի աշխատել կառավարությունում, իսկ Հասանովին տուն կուղարկեն։ ՔՊ-ն առայժմ որևէ թեկնածու չունի, սպասում է առաջարկների, բայց չի բացառվում, որ, ի վերջո, իրենք որոշեն, թե ում են գրելու ընտրական ցուցակում։
Աննա Մարգարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...