44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույց գոյություն չունի, որովհետև նույնիսկ հանձնաժողովի մեծամասնությունն այդ զեկույցի տակ չի ստորագրել․ Սաղաթելյան (տեսանյութ)
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մեր երկրի ընդդիմադիր քաղաքական ուժերը և հանրությունն ուներ բազմաթիվ հարցեր։ Երբ մենք այս իշխանությանը մեղադրում էինք դավաճանական քայլերի և գործողությունների, գիտակցված սխալների, պատերազմի պատասխանատվության և մեղավորության մեջ, մեզ հաճախ ասում էին, որ ստեղծվելու է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով և ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում տարածած տեսանյութում ասել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկեց Ազգային ժողովում ստեղծել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով, որը հանրությանը կտա բոլոր հարցերի պատասխանները։
Մեր դիրքորոշումը շատ հստակ էր, որ պատերազմի մեղավորները և պատասխանատուներն ի վիճակի չեն իրականացնել արդար և ամբողջական քննություն: Մենք առաջարկեցինք մի օրենսդրական փաթեթ, որով հնարավոր կլիներ իրական ուսումնասիրություն իրականացնել պատերազմի հանգամանքների վերաբերյալ։ Բնականաբար մեր այդ առաջարկը մերժվեց իշխանության կողմից և որոշեցին Պաշտպանության հանձնաժողովի ներքո ստեղծել այդ հանձնաժողովը»,-նշել է նա:
Սաթելյանը հավելել է, որ շատ անգամներ քննադատվել են գործող իշխանության կողմից, թե իբր չեն ուզում իրական պատճառներին տեղեկացված լինել, մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
«Չորս տարի այս մարդիկ մեր բոլոր հարցադրումներին, բոլոր հարցերին ասացին՝ հանձնաժողովը կուսումնասիրի, ձեր բոլոր հարցերի պատասխանները կունենաք։ Իրականում այս հանձնաժողովը դարձավ հարցերը կոծկելու, մեղավորներին արդարացնելու և պատերազմի պարտության իրական պատճառները թաքցնելու մի հարթակ:
Բոլորիս խոստացել էին, որ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է, կմտնի ԱԺ լիագումար օրակարգ։ Պատերազմի հանգամանքները ուսումնասիրող զեկույցն այդպես էլ Ազգային ժողովի լիագումար նիստ չներկայացրին:
Պարզվում է, որ իրականում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույց գոյություն չունի։ Ի՞նչ է նշանակում գոյություն չունի, իրավական զեկույցի մասին է խոսքը։ Չունի, որովհետև նույնիսկ հանձնաժողովի մեծամասնությունն այդ զեկույցի տակ չի ստորագրել։ Ստորագրել է չորս հոգի և այն իրավական որևէ ուժ չունի»-պարզաբանել է Իշխան Սաղաթելյանը:
Նա տեսանյութին կից գրել էր՝ «Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը Նիկոլի ռեժիմի համար ընդամենը հարթակ էր հարցերը կոծկելու, հանրությանը մոլորեցնելու»:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...