Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Միջազգային

Ուկրաինան փողերի լվացման գործով մեղադրանք է առաջադրել էներգետիկայի նախկին նախարարի դեմ

Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշչենկոյին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման գործով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի հայտարարության մեջ։Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Գալուշչենկոն, որը պաշտոնանկ էր արվել «Էներգոատոմ»-ում կոռուպցիոն սկանդալի պատճառով, փետրվարի 15-ին ձերբակալվել է արտասահման մեկնելու փորձի ժամանակ։

Գերատեսչությունից հայտնել են, որ նախկին պաշտոնյան ձերբակալվել է «Միդաս» անունը ստացած՝ էներգետիկ ոլորտում լայնածավալ կոռուպցիոն գործի շրջանակներում։ Այլ մանրամասներ չեն տրամադրվել։Ըստ «Ուկրաինսկա պրավդա»-ի՝ Գալուշչենկոն իջեցվել է գնացքից՝ երկրի սահմանը հատելու փորձի ժամանակ։ Նրան տեղափոխել են Կիև։Գերման Գալուշչենկոն 2021 թվականի ապրիլից մինչև 2025 թվականի հուլիսը զբաղեցրել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարի պաշտոնը, որից հետո Վոլոդիմիր Զելենսկին նրան նշանակել էր երկրի արդարադատության նախարարի պաշտոնում։2025 թվականի նոյեմբերի 10-ին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտարարեց «Էներգոատոմ»-ում հանցավոր կազմակերպության բացահայտման մասին: Ենթադրվում էր, որ սխեմայի մասնակիցները պահանջել են պետական ​​ընկերության մատակարարներից և կապալառուներից 10-15% կաշառք՝ սպառնալով կասեցնել արդեն մատուցված ապրանքների և ծառայությունների վճարումները կամ չեղյալ համարել նրանց մատակարարի կարգավիճակը: Հետաքննիչների տվյալներով՝ մասնակիցները նաև փող են լվացել՝ «Էներգոատոմ»-ի էներգետիկ օբյեկտները ռուսական հարձակումներից պաշտպանելու շրջանակում:Հաջորդ օրը բյուրոն հայտարարել էր «Էներգոատոմ»-ի գործով հինգ անձի ձերբակալության մասին, այդ թվում՝ գործող և նախկին պաշտոնյաների:

Հետաքննիչները սխեմայի կազմակերպիչ էին ճանաչել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գործընկեր և «Քվարտալ 95»-ի համասեփականատեր Թիմուր Մինդիչին: Մինդիչը չէր ձերբակալվել, քանի որ նա արդեն փախել էր երկրից: Հետագայում լրագրողները նրան հայտնաբերել էին Իսրայելում:Այս գործի շրջանակում Ուկրաինայի նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշևը կալանավորվել էր երկու ամսով, հարցաքննվել էր պաշտպանության նախկին նախարար Ռուստեմ Ումերովը, խուզարկվել էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը, ով կարճ ժամանակ անց հրաժարական էր տվել։

Սկանդալի ֆոնին Գալուշչենկոն նոյեմբերի 12-ին հեռացվել էր արդարադատության նախարարի պաշտոնից։