Այժմ եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը. Ավետիք Չալաբյան
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
2023 թ. ապրիլին մենք մեկնարկեցինք «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով դրա միջոցով պաշտպանել վիրավոր Արցախը, ինչպես նաև հետամուտ լինել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Թեև մենք քաղաքացիների հսկայական աջակցություն ստացանք, գործող թրքահաճո վարչախումբը Ազգային ժողովում վիժեցրեց մեր ներկայացրած օրենքի նախագիծը, փորձելով առհավետ փակել Արցախի էջը:
2024 թ. սեպտեմբերին մենք վերակազմավորվեցինք՝ որպես ազգային քաղաքական միավորում, մեր վրա վերցնելով ազգային ինքնության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, սոցիալական արդարության բազմաթիվ խնդիրներ: Ողջ 2025 թվականն անցավ թեժ պայքարի մեջ, մենք մշտապես գտնվում էինք պայքարի առաջին գծում, մեր հետևողական գործունեությանը խոչընդոտելու համար նույնիսկ վարչախմբի կողմից առանձին օրենք ընդունվեց:
Այժմ եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը: Երեկ կայացավ մեր միավորման կազմում գործող
«Հայկական քվե» կուսակցության համագումարը, որտեղ հաստատվեցին նրա նոր կանոնադրությունը և քաղաքական ծրագիրը, ընտրվեցին կուսակցության ղեկավար մարմինները, ինչպես նաև` պաշտոնական որոշում կայացվեց մասնակցելու 2026 թ. համապետական ընտրություններին: Դրանով մենք ձևավորեցինք մեր միավորման քաղաքական թևը, և որոշեցինք անմիջական քաղաքական պատասխանատվություն ստանձնել մեր երկրի անվտանգ, ազատ և արդար ապագայի համար:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, համախոհներին և աջակիցներին՝ մեծ վստահության և աջակցության համար, որը թույլ տվեց մեզ հասնել այս հանգրվանին: Նաև, սիրով կսպասենք մեր բոլոր այն համախոհներին, ովքեր պատրաստ կլինեն միանալ մեզ, կամ տարբեր ձևերով աջակցել մեր մեծ գործին: Մինչ այդ, մենք առաջիկա օրերին արդեն կսկսենք ներկայացնել մեր ծրագրերը և մեր քաղաքական թիմի անդամներին, և պատրաստվել մոտալուտ ճակատագրական ընտրություններին:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...