Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելը եղել է ուղիղ Փաշինյանի ցուցումով․ հայտարարություն
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․
Փետրվարի 14-ին, դատախազությունը մեղադրանք ներկայացրեց Կաթողիկոսին և կիրառեց երկրից բացակայելու արգելք։ Մեղադրանքը նույն հիմքով է, ինչ հունվարի 31-ին ներկայացվել էր 6 եպիսկոպոսներին։ Փաստորեն, ՀԱՍԵ առաջնորդը քրեական հետապնդման է ենթարկվում նրա համար, որ կարգալույծ է արել Գևորգ (Արման) Սարոյանին, դրանով «խոչընդոտելով» նրա պաշտոնավարմանը որպես Թեմակալ Առաջնորդ։
ՔԻՀԿ-ի նախորդ հրատապ զեկույցում մանրամասն ներկայացրել էինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, որոնք վերաբերում են կրոնական կազմակերպության ինքնավարությանը և պետության՝ դրան չմիջամտելու պարտավորություններին։ Անհնար է, որ ավելի քան երկու տասնամյակի իրավաբանական կրթության և աշխատանքային փորձ ունեցող գլխավոր դատախազը տեղյակ չլինի վերը նշված չափանիշներից։
Դատախազության ղեկավարի և իշխող քաղաքական ուժի հարաբերությունները, ինչպես նաև իրադարձությունների հաջորդականությունը հստակ վկայում են, որ Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելը եղել է ուղիղ Ն. Փաշինյանի ցուցումով, վերջինիս վկայակոչած «շատ կոշտ հակազդեցության» համատեքստում։
Այս հանգամանքները հաշվի առնելով՝ պարզ է, որ Կաթողիկոսին և 6 եպիսկոպոսներին քրեական մեղադրանք առաջադրելը, նրանց տեղաշարժման իրավունքը սահմանափակելը անթաքույց հետապնդում է ՀԱՍԵ եպիսկոպոսաց ժողովին նրանց մասնակցությունը արգելելու նպատակով։ Այս արգելքը հետևանք է Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) իրավունքի կոպիտ խախտման, մասնավորապես՝ կրոնական կազմակերպության ինքնավարությանը պետության կողմից չմիջամտելու պարտականության չկատարման, որի արդյունքում խախտվում է ինչպես ՀԱՍԵ կրոնի, այնպես էլ՝ խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքները։ ՄԻԵԿ իմաստով նման գործողություններն ուղղակի արգելվում են 18-րդ հոդվածով։
Հայտարարությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝
https://drive.google.com/…/18XGJH3U83lMIwJwxZc5…/view…
Սույն հայտարարությանն անգլերեն տարբերակը կներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային կազմակերպություններին, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, նրանց մասնագիտացված գրասենյակներին և համապատասխան պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ ՀՀ-ում և այլ երկրներում գործող իրավապաշտպան կազմակերպություններին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան