Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Հասարակություն

Այս նկարի ո՞ր թվերի մեջ էիք պատկերացնում ձեզ ութ տարի առաջ․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հիշու՞մ եք, չէ՞, իշխանափոխության օրերին շատ հայտնի դարձած այս պատկերը, որը հայհոյանքներով, անեծքներով ու վիրավորանքներով հանդերձ ակտիվ տարածվում էր մայիսի 1-ին Փաշինյանին ԱԺ-ում վարչապետ չընտրելուց հետո։
Իհարկե, արդեն այն ժամանակ պարզ էր, որ Նիկոլի դեմ արտահայտվողների թիվը 55-ով չէր սահմանափակվում։
Ոչ էլ սատարողներն էին 3 միլիոն։
Բայց ազգի թշնամի, թուրք, դավաճան հռչակելու համար գոնե քարոզչությամբ ներազդող ահռելի մաթեմատիկական դիսպրոպորցիան հրամցվում էր որպես ճշմարտություն։
Կրկնեմ, երկրում Նիկոլին դեմ եղած մարդկանց թիվը իրականում, իհարկե, 55 չէր։
Հանրային դաշտում արդեն տեսանելի էր վերահաս աղետի շեմին հայտնված երկրի ճակատագրով մտահոգված մարդկանց գործունեությունը ( ԱդեկվաԴՆեր եւ այլն)։
Սակայն այդ 3 միլիոնի մեջ բացի մոլորված, բայց ազնիվ հայրենակիցներից կային նաեւ «моя хата с краю», «все побежали – и я побежал», «Акелла промахнулся», «король умер, да здравствует король», «мой звёздный час», «вовремя предать – это предвидеть» եւ այլ կերպարներ, որոնք թեւերը քշտած, DUXOVցած եւ ինքնամոռաց լծվել էին բարոյականություն, սահմաններ եւ սրբություններ չճանաչող տմարդի հալածանքներին։
Հիմա ինչու՞ եմ սրա մասին հիշեցնում։
Վերջին տարիներին հարյուր հազարավոր մարդկանց աչքեր բացվեցին կապիտուլյանտի ով լինելու վրա։
Իրենց մի մասն ազնիվ խոստովանում է, առնվազն՝ ինքն իրեն, որ սխալվել է։
Երկրորդ խումբն ինձ ու ընկերներիս մեղադրում է. «բա Նիկոլին խի՞ վլաստը տվիք», թեպետ երկու տարի առաջ իրենք մեզ վառող, սպանող, հոշոտողների շարքերում էին։
Այս խմբին են դասվում նաեւ որոշ լրատվամիջոցներ ու անհատ լրագրողներ, որոնց բացառիկ նպատակն, անգամ երկրի այս աղետալի վիճակում, Հանրապետականին ու Սերժ Սարգսյանին վարկաբեկելն է։
Իսկ երրորդ խմբին թվում է, թե իրենցից առաջ ոչ ոք չի եղել ու ահա իրենք, մի օր արթնանալով, հանկարծակի գիտակցեցին, որ Նիկոլը չարիք է։
Խնդիրը բնավ ինչ-որ դափնիների տիրանալու մեջ չէ, բայց պատմությունն ու ինքներդ ձեզ մի կեղծեք։
Հաջորդ անգամ փորձեք ինչ-որ մեկին դատելուց կամ դատապարտելուց առաջ ինքներդ ձեզ այս հարցը տաք. այս նկարի ո՞ր թվերի մեջ էիք պատկերացնում ձեզ ութ տարի առաջ։
Ազնիվ պատասխանենք ձեր անցյալի մասին հարցին, որ մեր վաղվա օրը նույնպես ազնիվ կառուցենք։