Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Հասարակություն

CCAF-ը խիստ դատապարտում է Նիկոլ Փաշինյանի արշավը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ հայտարարություն

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հանդես է եկել խիստ հայտարարությամբ՝ դատապարտելով Նիկոլ Փաշինյանի արշավը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։

«Ափսոսում և ամենախիստ ձևով դատապարտում է» Հայաստանում Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները։

CCAF-ի գնահատմամբ՝ իրավիճակը հատել է նոր սահմանագիծ, մասնավորապես՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի նկատմամբ նախաձեռնված դատական գործընթացների պատճառով, որոնք, ինչպես ընդգծվում է, պատկանում են բացառապես հոգևորականության իրավասությանը։

CCAF-ը կարծում է, որ Եկեղեցու առաջնորդի և նրա հոգևոր հիերարխիայի դեմ արշավը անթույլատրելի հարված է հայկական ազգային ինքնության առանցքային հենասյուներից մեկին։ Կազմակերպությունը նախազգուշացրել է ներքին պառակտումների խորացման վտանգի մասին այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը բախվում է լուրջ արտաքին մարտահրավերների՝ նշելով, որ նման գործողությունները կարող են թուլացնել թե՛ հայրենիքը, թե՛ սփյուռքը։

Ֆրանսահայ կառույցը հայտարարել է, որ նման քայլերը ձեռնտու են միայն հայ ժողովրդի հակառակորդներին և որակել է տեղի ունեցողը որպես քաղաքականապես դրդված՝ վնաս հասցնող ազգային միասնությանը։

CCAF-ը կոչ է արել Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը փոխել ընթացքը և անհապաղ դադարեցնել «չարաշահումները»՝ նշելով, որ ընթացող զարգացումները հիշեցնում են պատմության առավել մռայլ էջերը։ Կազմակերպությունը նաև պահանջել է վերանայել Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամ եպիսկոպոսների, ինչպես նաև նրա քարտուղարի նկատմամբ ընդունված որոշումները։

Հայտարարության վերջում CCAF-ը վերահաստատել է իր հարգանքը, համերաշխությունն ու լիակատար աջակցությունը Գարեգին Բ-ին և Հայ Առաքելական Եկեղեցուն՝ ընդգծելով սփյուռքի մտահոգությունը պետական իշխանությունների և Եկեղեցու միջև շարունակվող լարվածության կապակցությամբ»։