Պետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր Ավետիսյան
Իհարկե, հեշտ է դիվանին նստել և մեծ-մեծ խոսել կամ ստատուսներ գրել, կամ ծաղրել, քննադատել, բայց այդ ամենի փոխարեն պարտավոր ենք հասկանալ, որ իրականում բազմաթիվ կարևորագույն հարցեր անտեսելով՝ հայտնվելու ենք հենց այդ վիճակում։
Ժամանակին Ռուսաստանից գնահատականներ էին հնչում, իսկ մենք ծաղրում և անտեսում էինք այդ գնահատականները, արդյունքում կորցրեցինք Արցախը։
Այսօր պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք Ռուսաստանի դեմ։ Հիմա ինձ հետաքրքիր է՝ հայաստանյան քաղաքական էլիտաները, մեր հասարակությունը չե՞ն ուզում հասկանալ՝ Հայաստանը որպես ի՞նչ գործիք է օգտագործվում Ռուսաստանի դեմ, հանուն ի՞նչի է օգտագործվում, այդ օգտագործվելու արդյունքում մենք ինչ գին ենք վճարելու, ի՞նչ է լինելու մեր պետության և ժողովրդի հետ։
Այս հարցերը հետաքրքրո՞ւմ են մեզ, թե՞ ոչ, թե՞ մենք ամեն ինչից խոսելու ենք՝ բացի ամենակարևոր և մեզ համար իսկապես անվտանգության և պետականության հարատևման համար կարևորագույն հարցերից։
Կարծում եմ՝ պետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ։
Մհեր Ավետիսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...