Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը կմիավորվե՞ն. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած իշխանությունը փորձում է քարոզչական վակուում առաջացնել՝ տպավորություն ստեղծելով, թե միայն իրենք են ու իրենց սարերը, քաղաքական դաշտն ամայի է, ընդդիմությունը՝ մեռած, սակայն այս օրերին ընդդիմադիր դաշտում ակտիվ վերադասավորումներ են ընթանում, բանակցություններ։ Նոր միավորներ են ձեւավորվում։
Փետրվարի 15-ին տեղի է ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության համագումարը, եւ կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանը հայտարարել է, որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Թեւանյանի խոսքով` իրենք փորձել են լայն ընդդիմադիր կոնսոլիդացիա ապահովել եւ ընտրություններին մասնակցել մեկ ընդդիմադիր բեւեռով, սակայն չի հաջողվել, ուստի, նրա խոսքով` «Մայր Հայաստանն» իր գաղափարներով հարստացնելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը՝ դառնալով համահեղինակ։
Տեղեկացանք, որ արդեն բանակցություններ են սկսվել նաեւ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ:
Նույն պլատֆորմով մասնակցելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաեւ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան