Բաքվում դատում են ոչ միայն Ռուբենին, այլև ողջ հայ ժողովրդին․ Վարդանյանի ընտանիքի հայտարարությունը
Այսօր տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանը՝ սիրելի ամուսինը, հայրը, եղբայրը և պապիկը, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը։
«Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից կայացված դատավճիռը սարսափելի է, բայց սպասելի։ Ռուբենի 874 օր առաջ առանց պատճառի կալանավորվելուց ի վեր պարզ դարձավ, որ այս դատավարության արդյունքը կանխորոշված է։ Նրա կալանքի ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից ոչ մեկի համար որևէ ապացույց չի ներկայացվել։
Այս ընթացքում Ռուբենը զրկվել է պատշաճ դատավարության, իրական, ոչ միայն պաշտոնական, իրավաբանական ներկայացուցչության հասանելիության, միջազգային փաստաբանների հասանելիության և անկախ լրատվամիջոցների լսումներին մասնակցելու ցանկացած երաշխիքից։
Լսումները տեղի են ունեցել փակ դռների հետևում և արդար դատավարության չափանիշներին անհամատեղելի պայմաններում, ոչ միայն միջազգային իրավունքի, այլև նույնիսկ Ադրբեջանի օրենսդրության համաձայն։
Ռուբենի՝ որպես մարդասիրական, բարեգործ և սոցիալական ձեռնարկատիրոջ հեղինակությունը ոչնչացնելու փորձերին չնայած, քաղաքացիական հասարակության առաջնորդներն ու միջազգային դիտորդները մեր ընտանիքին աջակցություն են ցուցաբերել, որը մեզ ուժ և հույս է տվել։
Բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Ռուբենին կամ շփվել են նրա հետ նրա հետ մասնագիտորեն հասկանում են իր դեմ առաջադրված մեղադրանքների անհեթեթությունն ու անհամապատասխանությունը։
Դատվում էին ոչ միայն Ռուբենը և հայ բանտարկյալները, այլև ողջ հայ ժողովուրդը։
Մենք շարունակելու ենք ձգտել Ռուբենի և քաղաքական դրդապատճառներով պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը, և կոչ ենք անում աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների պաշտպանության խմբերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ համաձայն միջազգային իրավունքի, նրանց ազատությունն ապահովելու և նրանց իրավունքները պաշտպանելու համար»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...