Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Հասարակություն

Դատարանը Ստեփան Ասատրյանի գործունեությունը կարգավորող պայմանագիր է պահանջել Հայ Առաքելական Եկեղեցուց

Կարգալույծ քահանաներից Ստեփան Ասատրյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունը և իրեն վերականգնել Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։ Դատարանը վերադարձրել էր հայցադիմումը և երեք օր ժամանակ տվել հայցադիմումում առկա թերությունները վերացնելու համար։

Այնուհետև, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սիմա Աբովյանի, որոշում է կայացրել հայցադիմումն ընդունել վարույթ։

Դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց և պարտավորեցրել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Արտակի Ասատրյանի պաշտոնավարումը Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում, մինչև սույն քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Բացի այդ, դատարանը պահանջել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց ներկայացնել հետևյալ ապացույցները․

«Ստեփան Ասատրյանին պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի 21.10.2025 թվականի թիվ 1042 հայրապետական տնօրինության հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները, ինչպես նաև դրանում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը, Ստեփան Արտակի Ասատրյանի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:

Ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայց էր ներկայացրել նաև Արամայիս Թախմազյանը՝ պահանջելով իրեն վերականգնել Թալինի տարածաշրջանի հոգևոր hովվի պաշտոնում: Դատավոր Հովհաննես Մելքոնյանը ևս այդ հայցն ընդունել է վարույթ և որոշում կայացրել պարտավորեցնել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց՝ ամբողջությամբ և առանց խոչնդոտ ապահովել հայցվոր՝ Արամայիս Դավթի Թախմազյանի պաշտոնավարումը Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում»։

Նշենք, որ ընդդեմ Ստեփան Ասատրյանի դատական հայց էր ներկայացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ պահանջելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցին (այդ թվում՝ Եկեղեցու բանալիները) հետ վերադարձնել և պարտավորեցնել՝ արգելելով Ստեփան Արտակի Ասատրյանին Հովհաննավանքի եկեղեցու հետևյալ հատվածները՝ խորան, ավանդատուն և ատյան մուտք գործել։ Հայցն ընդունվել է վարույթ երեկ՝ փետրվարի 16-ին։

Հասմիկ Սարգսյան